ԱՄՆ պետքարտուղարը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Ուշադրության կենտրոնումԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել պահպանել Մոսկվայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրառում արել է թվիթերյան իր էջում:
«ԱՄՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են հրադադարի ռեժիմի հաստատման մասով, և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտն ու Գյանջան: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար ու շարունակում ենք աջակցել խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա:
