Պետք չէ հեգնել Ռուսաստանի վերջին պռոհայկական դրսևորումները կամ աստվածացնել Պուտինին
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ` հեգնել Ռուսաստանի վերջին պռոհայկական դրսևորումները կամ աստվածացնել Պուտինին: Համաձայն եմ, որ թուրքերի հետ ունեցած տնտեսական շահերից ելնելով՝ մեզ համար հաճախ ոչ օգտակար քայլեր էր կատարում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, և հիմա մեր սիրուն աչքերի համար չեն թեքվել մեր կողմը, բայց: Բայց ունենք՝ ինչ ունենք:
Լինենք սառնասիրտ և ողջախոհ, ընդունենք, որ իրեն ցավեցնելուց հետո է Ռուսաստանը նման քայլերի դիմել ու հետապնդենք մեր շահը: Պահը հարմար է և ձեռնատու՝ շահերը համընկնում են: