Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածելը պարտադրում է Ռուսաստանին կոնկրետ քայլեր ձեռնարկել

Pressmedia.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

— Պարոն Համբարյան, ըստ էության, այս վերջին օրերի ընթացքում հակառակորդը որևէ կերպ հումանիտար հրադադարի չգնաց և նույն կերպ շարունակում է ագրեսիան, թեև Շոյգուն էլ միջամտեց։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

— Ինչ որ անհամաձայնություններ կան, որով որ պայմանավորված է, և եթե ուշադիր ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Ռուսաստանն էլ այդքան շահագրգռված չէ, և ինչպես ասում են «ծանր չի տանում» այն, որ այդ հումանիտար դադարը չի պահպանվում, ինչը շատ տարօրինակ է։ Սա մեխանիկորեն հարված է նաև Ռուսաստանի իմիջին, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է միջնորդ և ՄԻՆՍԿԻ խմբի համանախագահ երկրներից մեկն է, և այստեղ, կարծում եմ, ինչ-որ անդրկուլիսյան բանակցություններ են ընթանում, որի մասին մենք տեղյակ չենք։

— Երեկ Կրեմլից հաղորդվեց, որ ուսումնասիրում են երեկ ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարվածի հանգամանքները։ Ըստ ձեզ, այս հաղորդագրությանը հստակ գնահատականներ կհաջորդե՞ն։

— Սա էլ է շատ տարօրինակ, որ մինչև հիմա ուսումնասիրում են, այն դեպքում, որ դրա ուսումնասիրության համար այդքան էլ երկար ժամանակ պետք չէր։ Քանի որ չեմ կարծում, որ ռուսական կողմը կասկածում է, նախ որ մենք կեղծել ենք այդ տվյալները, և երկրորդ, որ մենք նրանց սուտ տեղեկություն կտրամադրենք։ Եվ հետո, իրենք իրենց համապատասխան համակարգերով էլ կարող են շատ ավելի լավ ճշտել, թե որտեղից է Հայաստանի Հանրապետության տարածքին հարված հասցվել։ Բացի այդ, նաև Կրեմլյան հայտնի բարձրախոսներից մեկը՝ Վլադիմիր Սալավյովը շատ պարզ ասաց, որ սա ադրբեջանցիների կողմից ուղղակիորեն հարված է Ռուսաստանի դեմքին։ Հիմա սպասենք, տեսնենք թե ինչ արձագանքներ կլինեն։ Ամեն դեպքում, այստեղ խնդիրը հետևյալն է, որ մեր իշխանություններն էլ այդքան շատ չեն բարձրաձայնում այդ հարցը և Ռուսաստանի  ուսումնասիրությունից այն կողմ մենք այլ լրատվություն չունենք։ Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածելը պարտադրում է Ռուսաստանին  կոնկրետ քայլեր ձեռնարկել մեզ վրա հարձակվողի՝ Ադրբեջանի դեմ։ Հիմա սպասենք, թե Մոսկվան ինչ քայլեր կձեռնարկի։ Արցախի հետ կապված մենք Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին  որևէ պահանջ ներկայացնել չենք կարող, բայց երբ որ հարված է հասցվում ՀՀ տարածքին, ապա այստեղ, եթե ՀԱՊԿ-ում սպասելու են մեր կողմից դիմելուն, ապա Ռուսաստանը ի պաշտոնե պարտավոր է շատ արագ  արձագանքել։

—Եթե անդրադառնանք Միջազգային հանրության պահվածքին, ապա , ըստ ձեզ, ինչո՞ւ են մեծ մասամբ չեզոք դիրք գրավել։ Կարծես միայն հայտարարություններով ու կոչերով են բավարարվում։

Նորմալ է, և ես շատ զարմացած եմ, որ ինչ-որ մեկը այլ արձագանք էր սպասում։ Այդ նույն միջազգային հանրությունը լռեց նաև 1915 թվականին, երբ որ 1,5 մլն մարդու կոտորեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ 2,5 մլն-ի էլ դուրս շպրտեցին իրենց տներից։ Հիմա այդ նույն միջազգային հանրությունից ի՞նչ եք սպասում, ի՞նչ պետք է արձագանքի Արցախում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ, որը  նախ իրենց համար շատ փոքր խնդիր է, և հետո, Ադրբեջանում այդ նույն միջազգային հանրության  շատ կարևոր ֆակտորներ ունեն իրենց շահերը, այսինքն իրենց նավթի և գազի արտահանումից  իրենք միլիարդավոր դոլլարներ են աշխատում, և հիմա ինչ-որ մեկը ակնկալում է, որ այդ միջազգային հանրությունը պետք է արձագանքի։ Կամ կարծում եք, որ այդ միջազգային հանրությունը չգիտի, թե այդ ահաբեկչական խմբերի հետևում ովքեր են կանգնած։ Հենց այդ նույն միջազգային հանրությունն է կանգնած։ Այդ նույն միջազգային հանրությունը և ԱՄՆ-ն, կարծում եք, չգիտեն թե, Աֆղանստանի օդանավակայանից, որը հենց վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից, նույն Բաղրան, նույն Ղանդահարի օդանավակայանը, որտեղից ամեն օր կամ երկու օրը մեկ  դեպի ադրբեջանական օդանավակայաններ թռիչքներ են իրականացվում բեռնատար ինքնաթիռներով։ Կամ նույն Իսրայելի տարածքից Ադրբեջանի նախագահին  պատկանող բեռնատար ավիաընկերության կողմից տասնյակ չվերթներ են իրականացվում, ինչ բեռներ են տեղափոխվում Ադրբեջան։ Իրենք դա շատ լավ գիտեն և իրենք շահագրգռված են։ Եվ շատ սխալ է այն տեսակետը, որ մենք ինչ որ արձագանք պետք է սպասենք այդ միջազգային հանրությունից։

— Ինչ եք կարծում, ստեղծված իրավիճակում ի՞նչ է սպասվում, ո՞րը կարող էր լինել վերջը։ Շատերի կարծիքով՝ Ադրբեջանն ունի ներքին խնդիրներ, և այսպես չի կարող երկար շարունակել։

— Եկեք  ճիշտը խոսենք, այսօր ոչ միայն Ադրբեջանը ունի ներքին խնդիրներ, քանի որ  այնպես չի, որ մեր հնարավորությունները անսպառ են թե մարդկային, թե ռազմական առումով։ Այստեղ խնդիրը հետևյալն է. մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները Ադրբեջանը  ներսից թուլացնելու համար, և հետո, մենք պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները  շատ արագ կարգավորելու և մեր ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու, միավորվելու և Ադրբեջանին հուժկու հարված հասցնելու համար։

Անի Ավագյան

Pressmedia.am

 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված