«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ուշադրության կենտրոնումԵրկու շաբաթ առաջ` հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները: Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին:
Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին` ընտրելով կլարնետը:
2018թ.-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն: Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար: Մանրամասները` տեսանյութում։