Պուտինն ինքնահաստատվել է Ռուսաստանում, հաջորդ քայլը ինքնահաստատվելն է երկրից դուրս
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ընդամենը տպավորություն, և ոչ ավելի
Պուտինն ինքնահաստատվել է Ռուսաստանում, վաղուց է ինքնահաստատվել, հաջորդ քայլը ինքնահաստատվելն է երկրից դուրս: Առիթներ էլ աշխարհը նրան տալիս է:
Այն, ինչ մնացած երկրները ընկալում են որպես երկխոսություն, ՌԴ նախագահի համար երկխոսություն չէ, այլ ինքնահաստատվելու հնարավորություն: Իսկ ինքնահաստատվում են մինչ մեկ ճանապարհով՝ ինքնադրսևորվելով: Ռուսաստանն էլ ինքնադրսևորվելու սահմանափակ ձևերի փորձ ունի՝ բանակ, նավատորմ, տնտեսական սանկցիաներ:
Այնպես որ նույնն անելու է այս անգամ:
Աշխարհն է սխալվում, որ Ռուսաստանին ստիպում է անել այն, ինչ ինքը կարող է և սովոր է: