Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Բաք­վի մո­տե­ցում­նե­րը որևէ իրա­վա­կան հիմք չու­նեն և աղա­վա­ղում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ողջ տրա­մա­բա­նու­թյու­նը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հակամարտությունը պատմական արմատներ ունի։ Բոլոր ժամանակների ընթացքում Արցախում հայությունը գերակշռող մեծամասնություն է կազմել, սակայն ամբողջ հարցն այն է, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին կայացվել են Արցախին վերաբերող այնպիսի որոշումներ, որոնք չեն բխել արցախահայության ազատ կամարտահայտման սկզբունքից։ Դեռևս 1991 թվականին նախաձեռնվեց ԽՍՀՄ-ից Արցախի անկախանալու գործընթացը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Եվ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով Խորհրդային Միության Գերագույն խորհրդի 1990թ. ապրիլի 3-ի համապատասխան օրենքը: Իսկ 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որով վերջնականապես ամրագրվեց Արցախի անկախության փաստը։ Այսինքն, Արցախի անկախացումը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից՝ ԽՍՀՄ օրենքներին համաձայն։

Ըստ այդմ, Արցախի ինքնորոշումը լիովին տեղավորվում էր ժամանակի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում։ Սակայն Ադրբեջանը չի ընդունում Արցախի անկախությունը և բացահայտ հավակնություններ ունի Արցախի նկատմամբ, ինչն էլ հակամարտության խորացման և սրման պատճառ է դարձել։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է պատերազմական հռետորաբանությունը և Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսիայի գործելակերպը։ Ադրբեջանը այսպիսով փորձում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն այս դիրքորոշումը հակասում է հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ձևաչափի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տրամաբանությանը։

Իսկ, ինչպես գիտենք, բանակցային գործընթացում ֆիքսված են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները։ Այն է՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եվ հատկանշական է, որ այս երեք սկզբունքները պետք է կիրառվեն միաժամանակ։ Սրանով ամրագրվում է, որ առանց Արցախի ինքնորոշման, հակամարտության խաղաղ լուծում հնարավոր չէ։ Եվ պատահական չէ նաև, որ հայկական կողմը բանակցային գործընթացը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառուցում է՝ ելնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի անկյունաքարային նշանակությունից։

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը տեղ է գտել նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, որոնք ընդունվել են 2009 թվականին Լ’Աքվիլում, 2010 թվականին Մուսքոկում, 2011 թվականին Դովիլում, 2012 թվականին Լոս Կաբոսում և 2013 թվականին Էնիսկիլենում։ Սակայն Ադրբեջանը բացահայտ կերպով խախտում է բանակցային գործընթացի հիմքում դրված սկզբունքները, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի չկիրառման սկզբունքը՝ հայտարարելով, թե հակամարտությունը կարգավորվելու է տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սրանով Ադրբեջանն, ըստ էության, դեմ է գնում նաև համանախագահող երկրների դիրքորոշմանը, որով ֆիքսվում են հակամարտության կարգավորման երեք սկզբունքները։ Բաքվի այսպիսի մոտեցումը իրավական հիմք չունի և աղավաղում է բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը, քանի որ Արցախի ինքնորոշումը կախված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից։ Իսկ վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում տրամադրությունների որոշակի փոփոխությունների է հանգեցնում։

Արցախի ճանաչման հարցը միջազգային տարբեր հարթակներում քննարկումների առարկա է դարձել, առանձին նահանգներ կամ եվրոպական քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը։ Իրադարձությունների զարգացումը հանգեցրել է նրան, որ անգամ որոշ եվրոպական երկրների խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող որոշումներ։ Եվ եթե երկար շարունակվի Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպը, ապա բացառված չէ, որ առաջիկայում Արցախի ճանաչումը տեղի ունենա նաև երկրների մակարդակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա Կոստանյան
Ամենադիտված