67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին


Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլևս նույնքան ակտիվ չեմ լինի. Բաբկեն Թունյան

Ուշադրության կենտրոնում

Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։

Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլեւս նույնքան ակտիվ չեմ լինի։

Դիմակ կրեք։ Մի մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարեւոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարեւոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովուրդ ջան։ Տնտեսական հետեւանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։

Խնդրում եմ, դիմակ կրեք։

Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ Խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետեւ պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միեւնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։

Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։

Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողներ (ծաղիկ, քնապարկ եւ այլն): Անհիմն մի թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ եւ այլ կառույցներ այս հարցով զբաղվում են եւ կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։

Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում եւ ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական եւ այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտեք իրար, կապ հաստատեք։ Հիմա մրցակցելու ժամանակը չի, համագործակցելու ժամանակն է։

Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարեւոր է։

Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։

Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների եւ կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի արեք, նոր ժամանակացույց կազմեք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։

Հարգելի վարկառուներ, խնդրում եմ դուք էլ ըմբռնումով մոտեցեք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ (մասնավորապես, զորակոչվածների եւ կամավորների մասով): Պատերազմ է, կլինեն նաեւ խնդիրներ։ Կարեւորը, որ լուծվում են եւ կլուծվեն։

Հետեւեք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափեք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երեւում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր եւ տեսանյութ։

Համբերատար եղեք եւ հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը եւ անցեք առաջ։ Կամ անֆոլոու արեք։ Բայց պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց։ Որքան էլ մեծ լինի զայրույթը, զսպեք ձեզ։

Օրինակ, ես գիտեմ, որ եթե իմ այս գրառումը տեղ գտնի որոշ լրատվականներում, լինելու են մարդիկ, որոնք դժգոհ, չի բացառվում նաեւ՝ վիրավորական մեկնաբանություններ են գրելու, մեր Չստացած պարգեւավճարների մասին են խոսելու, եւ այլն… Բայց դե ոչինչ, կդիմանանք։ Հիմա այդ տիպի խոսակցություններին պատասխանելու ժամանակը չի։

Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ եւ այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։

Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի մատնվեք, եւ ոչ մի բանից չափից դուրս շատ մի ոգեւորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը։

Եվ մի մոռացեք, որ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒենք

Ժողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանՍտամբուլում հայ տղամարդ է uպանվել «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել
Ամենադիտված