Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը


Կանխատեսումները կարծես թե մոտ են իրականություն դառնալուն՝ ռուս-թուրքական պատերազմն արդեն ուրվագծվում է

Վերլուծություն
Ռուս-թուրքական նոր պատերազմի, Թուրքիայի մասնատման և աշխարհի քաղաքական քարտեզից վերանալու մասին Հույն Ուղղափառ եկեղեցու նորագույն սրբերից մեկի` ազգությամբ հույն Պաիսիոս Աթոսացու (1924-1994թթ) մարգարեությունները, ինչպես նաև մեկ այլ սրբի` Հովսեփ Վատոպեդացու մարգարեական կանխատեսումները կարծես թե մոտ են իրականություն դառնալուն:
 
 
Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին օգնելու համար զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին: Թուրքիան «առանց երկմտելու» զինվորներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե Բաքվից նման խնդրանք ստացվի, Reuters-ի տեղեկացմամբ, հոկտեմբերի 21-ին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և հավելել, որ մինչ այժմ Ադրբեջանի կառավարությունից նման խնդրանք չի ստացվել: Առայժմ…
 
 
Այս հայտարարությունը Թուրքիայի փոխնախագահն արել է «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Օքթայը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար և ղեկավարվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից: Ըստ նրա, խումբը փորձում է չլուծված պահել Ղարաբաղի հարցը և աջակցում է Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով:
 
 
Թուրքիայի փոխնախագահն ասել է նաև, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինված հակամարտության վերսկսման սկզբից «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի, և մեր նախագահը` առավել ևս»:
 
 
Հիշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ էլ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպն էր «ՌԻԱ Նովոստի»-ին ասել, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապատկերին Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:
 
 
Ընդգծենք, որ Թուրքիան արդեն իսկ, առանց երկմտելու, զինվորականներ է ուղարկել ու տարաբնույթ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, մասնավորապես, տրամադրել ու տրամադրում է հետախուզական տեղեկություններ, ռազմական խորհրդատուներ, մասնագետներ, Թուրքիայի ռազմական ավիացիան է մասնակի աջակցություն ցուցաբերում և այլն:
 
 
Ինչպես արդեն նշել ենք, «Կոմերսանտ»-ի ռազմա-դիվանագիտական ​​աղբյուրների ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Խոսքը 600 ռազմական անձնակազմի մասին է, ներառյալ` 200 հոգուց բաղկացած գումարտակային մարտավարական խումբը, 50 հրահանգիչները Նախիջևանում, Բաքվում 90 ռազմական խորհրդականները (նրանք ռազմական գործողությունների ժամանակ կապ են ապահովել բրիգադ-կորպուս- գլխավոր շտաբ շղթայում), 120 թռիչքային անձնակազմը Գաբալայի ավիաբազայում, Դալլյարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները, Եվլախի օդանավակայանում 50 հրահանգիչները, 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) 50 հրահանգիչները և 20 հոգին ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում:
 
 
Այս խմբավորումը ներառել է հետևակի 18 մարտական մեքենա, համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ, տասը ավտոմեքենա և մինչև 34 միավոր ավիատեխնիկա (ներառյալ` 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում»:
 
 
Բացի վերը նշվածից, Թուրքիան հայերիս դեմ կռվելու համար Սիրիայից, Լիբիայից հազարավոր ահաբեկիչների, վարձկանների է տեղափոխել Ադրբեջան, հետևաբար Թուրքիայի փոխնախագահն իր վերոնշյալ հայտարարությամբ նկատի ունի պատերազմին Թուրքիայի արդեն լայնածավալ մասնակցությունը, այսինքն` Արցախ հետևակ, զրահատանկային, հրթիռահրետանային, դեսանտային զորքեր և, իհարկե, ավելի մեծաքանակ ռազմական ավիացիա ուղարկելը: Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ դա հանգեցնելու է պատերազմում Ռուսաստանի ներգրավմանը և այն տարածաշրջանային մեծ պատերազմի վերածելուն:
 
 
Ռուսաստանից արդեն կան առաջին արձագանքները Ֆուաթ Օքթայի վերոնշյալ հայտարարության առնչությամբ: Այսօր Ռուսաստանի Դաշնության սենատոր, պետական և հասարակական գործիչ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը: Պուշկովը «Twitter»-ի իր էջում գրել է.
 
 
«Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման ու միջազգայնացման կհանգեցներ և կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»:
 
 
Դժվար է ասել, թե ինչ է նկատի ունեցել Պուշկովը` նշելով «անցյալի ուրվականների վերածննդի մասին», միգուցե ռուս-թուրքական նոր պատերազմի բռնկո՞ւմը…
 
 
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հիշյալ հայտարարությունը, ասել է.
 
 
«Բոլորին հայտնի է, որ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան ուղղակիորեն մտավ Անդրկովկաս, որ այն կռվում է Ադրբեջանի կողմից, Նախիջեւանը փաստացի գտնվում է թուրքական օկուպացիայի տակ, թուրքական զորքերը տեղակայված են Ադրբեջանի տարբեր հատվածներում: Թուրքիան չի պատրաստվում լքել Ադրբեջանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր Twitter-ում ցինիկաբար գրել էր. «Մենք Ղարաբաղում կռվող Թուրքիայի քաղաքացիներ չունենք, քանի որ նրանց բոլորին Ադրբեջանի քաղաքացիություն է տրվել»: Իսկ այժմ Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Եթե ​​նախկինում նրանք ինչ-որ կերպ փորձում էին քողարկել, ապա այժմ բացահայտ են գործում: Անկարան հայտարարում է զորք տրամադրելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն խնդրի: Թուրքական զորքերն արդեն Ադրբեջանում են: Բաքուն պաշտոնապես խնդրում եւ օրինականացնում է թուրքական զորքերի ներկայությունն Ադրբեջանում»:
 
 
Ընդգծենք, որ դեռ չանդրադառնալով պատերազմին Թուրքիայի անմիջական ու լայնածավալ մասնակցության վերաբերյալ հիշյալ հայտարարությանը, նկատի ունենալով միայն ահաբեկիչների` տարածաշրջանի այլ երկրներ ու Ռուսաստան ներթափանցման վտանգը, ՌԴ Պետ​​դումայում արդեն սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին: Մոսկվան ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:
 
 
NSN- ին տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թեև ասել է, որ վստահ չէ, թե Մոսկվան չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընթացող հակամարտությունում ինչպես պետք է վարվի, սակայն հնարավոր է համարել Ռուսաստանի դեսանտային օպերացիան:
 
 
Ընդ որում, ինչպես գրել է «Segodnya.ru»-ն, պատգամավորն օգնության մի քանի տարբերակի մասին է խոսել. Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով, ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով, օդային շրջափակումը բացելու միջոցով: Զատուլինն այսպիսով թվարկել է Մոսկվայի միջամտության հնարավոր ուղիները:
 
 
«Մենք անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է հստակ բացատրենք, և անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան,- ասել է Կոնստանտին Զատուլինը:- Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»:
 
 
Պատգամավորը շեշտել է, որ ուժի նման օգտագործումը հարկադրված կլինի, քանի որ Ղարաբաղում իրավիճակի առավել սրման հետևանքով զինյալները «կտարածվեն Կովկասով մեկ», ինչից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը: «Սպառնալիք կա հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը»,- հավելել է նա:
 
 
Զատուլինի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են խաղաղությունը տարածաշրջանում, սրել իրավիճակը` ռազմական ռեվանշի հասնելու համար, հետևաբար նրանց պետք է հիշեցնել, թե որ երկիրն է գերիշխողը հետխորհրդային տարածքում:
 
 
Բացի վերոնշյալից, Զատուլինը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ հակամարտությունը չունի դիվանագիտական ​​լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով: Ինչպես արձանագրել է պատգամավորը, բանակցային գործընթացը փաստացի չի շարժվում առաջ` չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է խաղալ հասարակության առջև. կողմ է հանդես գալիս բանակցություններին, հայտարարում է ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամության մասին, սակայն միաժամանակ շարունակում է հարձակումը և «կուլիսներում անընդունելի պահանջներ է առաջադրում»:
 
 
Առաջիկա հրապարակմամբ կներկայացնենք, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ քայլեր են կատարում, որպեսզի պատերազմում ընդգրկվի նաև Թուրքիան:
 
Արթուր Հովհաննիսյան
Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր
Ամենադիտված