Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են Նարդարանի դեպքերից
BlogԱշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հարևան երկրում Նարդարանի դեպքերի հետ կապված ձեռբակալությունների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Այսօր Իրանին սահմանակից, հիմնականում թալիշաբնակ Նեֆթչալայի շրջանում ոստիկանության և ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների իրականացրած համատեղ հատուկ գործողության արդյունքում ձեռբակալվել է 2 անձ՝ վերջին օրերին Նարդարանում տեղի ունեցած դեպքերի հետ կապ ունենալու և նարդարանցիներին զենք մատակարարելու մեղադրանքով։ Ձեռբակալվածների տների խուղարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի զենք։
Մինչ այս Ադրբեջանի իրավապահ մարմինները Նարդարանի միջադեպի հետ կապված հատուկ գործողություն են իրականացրել նաև Գյանջայում (Գանձակ) և Լենքորանում, ինչի ընթացում տարբեր մեղադրանքերով ձեռբակալվել է 5 քաղաքացի։
Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են Նարդարանի դեպքերից և ցանկանում են ամեն կերպ ճնշել ոչ իշխանամետ հոգևորականության գործունեություններն ու կախնել անկայունության տանող գործընթացների հետագա զարգացումը:
Սակայն հարկ է նկատել՝ նմանատիպ նախկին դեպքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ հոգևորականության ձեռբակալություններով և բանտարկություններով «Բաքվի սուլթանն» ամենևին էլ չի կարող կոտրել պահպանողական հայցքներ ունեցող շիա մուսուլմաններին։
Վերջին օրերին Նարդարանում ծավալված զարգացումների մասին կարող եք կարդալ այստեղ՝
1. https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/945969542141382
2.
https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/945969542141382