Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Վաշտի հրամանատարն իր զինվորների հետ հայտնվել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է ճեղքել շրջափակումն ու փրկել իր տղաների կյանքը

Վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը պատերազմի առաջնագծում էր, երբ հայրը՝ Արսեն Սահակյանը, Գավառում լսեց որդու՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվելու լուրը:

-Ձեր որդին՝ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը, սխրանք է գործել ռազմադաշտում, որի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շնորհավորում եմ։ Ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր որդու փառքը։

-Տղաս իր զինվորների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, ծուղակն էր ընկել։ Բայց խիզախության, ռազմական գիտելիքների, հնարամտության շնորհիվ կարողացել էր ճեղքել շրջափակումը և, որ ամենակարևորն է, ամեն ինչ արել էր, որ պաշտպանի և փրկի իր տղաների կյանքը։ Դա իսկական հրամանատարի պահվածք է։

-Դա հայ զինվորականին, հայ հրամանատարին վայել վարք է։ Եվ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանի սխրանքը կարևորվում է ոչ միայն անձնուրաց կռվով, հաջողության հասնելու խելամիտ գործողություններով, մարտական առաջադրանքը կատարելու հերոսությամբ, այլև իր զինվորի կյանքի համար մինչև վերջ պայքարելու բարձր բարոյականությամբ։ Փառք ու պատիվ Ձեզ, որ այդպիսի որդի եք դաստիարակել։

-Շնորհակալ եմ։ Տղամարդու համար պատվից կարևոր ոչինչ չկա։ Տղամարդու պատվին բիծ եղավ՝ ապրելն իմաստ չունի։ Ես հասարակ մարդ եմ: Եթե ասեմ՝ Ալեքսանիս առավոտից իրիկուն դաստիարակել եմ, մեծ-մեծ բաներ եմ սովորեցրել, սուտ կլինի, որովհետև հիմնականում զբաղված եմ եղել ընտանիքիս համար հաց հայթայթելով, հորս, մորս, կնոջս ու երկու որդիներիս հոգսերը հոգալով։ Ամեն տարի գնում էի արտագնա աշխատանքի։ Տղաներս՝ Ալեքսանն ու Վազգենը, հորս՝ իրենց պապի ձեռքի տակ են դաստիարակվել։ Հաճախ եմ լսել, թե  հերս ոնց է խրատում տղաներիս։ Ասում էր՝ կյանքից թանկ հայրենիքն է։ Պատմում էր՝ Տիգրան Մեծ, Եղեռն, Հայրենական պատերազմ։ Ասում էր՝ ինչ կուզես, տո՛ւր, ինչ կուզես, զոհի՛ր, երկու բան պիտի պահես քեզ՝ հայրենիքդ ու պատիվդ։ Տղաներս՝ փոքր երեխաներ, պլշած լսում էին։

 

-Դուք՝ որպես քյավառցի տղամարդ, ի՞նչ էիք երազում Ձեր որդիների համար, ինչպիսի՞ն էիք ուզում տեսնել նրանց։

-Ես երկու բան էի ուզում, որ նրանք լինեն մարդասեր ու պատվախնդիր։ Էս երկուսը՝ պատիվն ու մարդասիրությունը, իմ կարծիքով, տղամարդու ամենակարևոր հատկանիշներն են։ Շատ է, թե քիչ, չգիտեմ, ես էսքանն եմ սովորեցրել իմ զավակներին։ Ծնված օրվանից ասել եմ՝ մարդու չնեղացնեք, ընկածին բարձրացրեք, կարիքավորին տվեք, խնդրողին մի՛ մերժեք, նեղության մեջ ընկածին մենակ մի՛ թողեք։ Ալեքսանս քչախոս էր, համեստ, հանգիստ, նույնիսկ ամաչկոտ։ Վազգենս աշխույժ էր, չարաճճի, կռվարար։ Բայց, արի ու տես, որ էդ կռվարարը քաղաքացիական մասնագիտություն ընտրեց, իսկ խելոքը, խաղաղասերը դարձավ զինվորական ու հիմա կռվում է թշնամու դեմ։

Ավելին՝ hayzinvor.am-ում

Նյուը հրապարակվել է նաև ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջում:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Ամենադիտված