Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան


Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Արմեն Սարգսյանի հոդվածը

Ուշադրության կենտրոնում

The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Այն ժամանակ ես միայն մոտավոր կարող էի կանխատեսել այդ ագրեսիայի ծավալը և նրանց զինված ուժերի վարքագծի անմարդկայնությունը: Իսկ այժմ կարող եմ ասել, որ իրականությունը, որին բախվում են իմ հայրենակիցները տեղում, ավելի քան տագնապալի է և վտանգում է բորբոքել լարվածության հետագա աճ ու ստեղծել անվտանգային խնդիրներ տարածաշրջանում և նույնիսկ անդին:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ամիսներ և նույնիսկ տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես օգտագործել է շատ կոշտ, ռազմատենչ հռետորաբանություն և կառավարության ամենաբարձր մակարդակներում բացահայտորեն հայտարարում էր իր մտադրությունների մասին՝ լուծել հակամարտությունը լայնածավալ պատերազմով:

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 1994-ի զինադադարի հաստատումից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն արդեն ավելի քան 25 տարի դիմագրավում են Ադրբեջանի նմանատիպ փորձերը: Այդ ժամանակվանից մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը և հռետորաբանությունն այդպես էլ չփոխվեցին:

Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես մենք ենք Հայաստանում անվանում, Արցախը մշտապես բնակեցվել է եղել մեծամասամբ հայերով և երբեք կամովին մաս չի կազմել անկախ Ադրբեջանի:

 

1921-ին Իոսիֆ Ստալինի օրոք Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես նվեր տրվել է Խորհրդային Ադրբեջանին, որն էլ իր հերթին ոչ թե անկախ պետություն էր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության:

Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո՝ 1987 և 1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերը սկսեցին բարձրաձայնել Հայաստանին վերամիավորվելու իրենց ցանկության մասին՝ անցկացնելով խաղաղ ցույցեր և ստորագրելով դիմում-պահանջներ:

Միևնույն ժամանակ Խորհրդային Ադրբեջանում սկիզբ դրվեցին հայերի նկատմամբ էթնիկ դրդապատճառներով հետապնդումների, և Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ջարդեր և էթնիկ զտումների գործողություններ:

Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախությունը հռչակեցին ավելի շուտ, քան Ադրբեջանը: Ըստ էության, Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ որպես առանձին մի գործընթաց, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղը:

Չնայած այս և այլ փաստերի, որոնք միջազգային իրավունքի համատեքստում ի դերև են հանում Ադրբեջանի պահանջները, Բաքվի իշխանությունը շուրջ 30 տարի ձգտում է ռազմական միջոցներով ճնշել Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի Հանրապետության) հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը:

Ադրբեջանը վարում է հողերի բռնի զավթման, դրանք տեղացի բնակիչներից և նրանց ժառանգությունից մաքրելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքներն արհամարհելու քաղաքականություն:

Երեսուն տարի խաղաղ լուծման ցանկացած փորձ մերժելուց հետո և այժմ Թուրքիայից ռազմական և քաղաքական աջակցություն ստացած Ադրբեջանը կրկին հարձակվում է Հայաստանի նվիրական հայրենիքի վրա:

Ադրբեջանի դիրքորոշումը ինչ-որ իմաստով շարունակությունն է այն քաղաքականության, որին բախվել են հայերն այն ժամանակվանից ի վեր, երբ մոտ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունը փորձեց իրականացնել հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ շուրջ 1,5 միլիոն էթնիկ հայեր զոհվեցին կամ աքսորվեցին և հետապնդվեցին:

Այսօր Ադրբեջանի կողմից գործում են ոչ միայն թուրք գեներալներ, սպաներ և ռազմական փորձագետներ, այլև ներգրավված են թուրքական F-16 կործանիչները ու տխրահռչակ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը:

Ամեն օր այս մահացու մեքենաները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի տարածքը: Մահացու և նույնիսկ արգելված այնպիսի զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, ավելի քան երեք շաբաթ է, որ ահռելի ծավալով օգտագործվում են հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների, բնակելի տների և նույնիսկ մանկապարտեզների դեմ:

Եթե սրան ավելացնեք նաև սիրիացի վարձկանների, ջիհադիստների և արմատական մոլեռանդների ներգրավումը, ովքեր այժմ հայկական հողի վրա սպանում են իմ ժողովրդին, ամբողջական պատկերը պարզ կդառնա:

Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես «Jabhat Al Nusra», «Firqat Hamza» և «Sultan Murad Division» վարձկաններն ակտիվորեն ներգրավված են պատերազմում: Ըստ էության, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործ ունեն միջազգային ահաբեկչության հետ:

Հետևաբար, Հայաստանում մենք շատ մտահոգված և տագնապած ենք գետնի վրա տեղի ունեցող այս զարգացումներով: Մենք նաև մտահոգ ենք միջազգային հանրության տարտամ դիրքավորման մասով, որը պետք է անմիջապես արձագանքեր:

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրն իր զենքերով, վարձկաններով ու ցինիզմով դուրս գա մեր տարածաշրջանից:

Այն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հարգելու հոկտեմբերի 10-ի և 17-ի հրադադարները: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իմ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմը սպառնում է Կովկասում ստեղծել մեկ այլ Սիրիա, որը կարող է ավելի մեծ բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում ու դրանից դուրս:

Թուրքիան չի երկմտում Ադրբեջան արտահանել իսլամիստ զինյալներին և այլ ահաբեկիչներին, սակայն ինչպես միշտ փորձում է արդարացնել իր այդ քայլերը: Արդարացումներից մեկն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էթնիկ ազգակիցներն են:

Մինչդեռ իրականությունն այն է, որ նման մտածելակերպը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում, քանի որ եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Թուրքիայի էթնիկ ազգակցությունը ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, հյուսիսային Չինաստան և այլուր:

Այսինքն ստացվում է, որ Անկարան պատրաստվում է միջամտե՞լ ցանկացած խնդրի դեպքում, որին իր էթնիկ եղբայրները կարող են առերեսվել այդ երկրներում:

Եթե պատասխանն է՝ այո՛, ապա պետք չէ զարմանալ, որ ժամանակակից Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի ամեն ուղղությամբ՝ 360 աստիճանով: Այն խնդիրներ է ունեցել Եգիպտոսի հետ: Ներկայում ներգրավված է Լիբիայում:

Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն միևնույն ժամանակ հատում է Իրաքի հետ սահմանը, խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան փորձում է իր ներկայությունն ապահովել Լիբանանում և Ծոցի երկրներում: Այն լուրջ խնդիրներ ունի նաև Միջերկրական ծովի արևելյան ափերին: Եվ հիմա էլ արդեն Կովկասում է:

Այս ամենն ուղղակի անընդունելի է:

Քաղաքակիրթ ազգերի առաջնորդները, անկախ կրոնական կամ էթնիկ ինքնությունից, պետք է գործեն աներկբա և կանգնեցնեն ագրեսորներին և օգնեն հաստատել երկարատև խաղաղություն:

Մենք կարիք ունենք խաղաղության, ինչին հնարավոր է հասնել միայն բանակցությունների և երկխոսելու միջոցով: Սակայն հենց սա է, որ ադրբեջանական կողմը մերժում է ամեն անգամ այնպիսի պատճառաբանություններով, որոնք սարսափելի են մեզ բոլորիս համար:

Նրանք պնդում են, որ օրինական իրավունք ունեն կիրառելու ուժ՝ բիրտ ռազմական ուժ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի:

Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա:

Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման:

Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ:

Մահմեդական և արաբ առաջնորդներին ուղղված իմ կոչը նպատակ ունի խնդրելու, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ազդեցությունն ու միջազգային հարթակներում բարձր հեղինակությունը՝ անմիջապես կանգնեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Միասին մենք կարող ենք կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ մենք խաղաղության կողմնակիցներ ենք, ովքեր մերժում են պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը:

Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԱրաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Ամենադիտված