ԱՄՆ-ն խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները. Բաղայի Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահшցել է Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը


Շահենը, անցնելով հրետկոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք

Հասարակություն

Հերոսական պատմությունները կերտվում են հենց սահմանին, ցավոք, ոչ բոլոր պատմություններն են, որ հասնում են մեզ առաջին իսկ դեմքից:  Պատերազմը մեզ հնարավորություն տվեց մեր հաջորդ սերունդներին ավանդելու հերոսական պատմություններ: Հենց առաջնագծում, կրակի տակ կյանքի ու մահու կռիվ տալով է ձևավորվում իրական ընկերությունը, երբ մեկը պատրաստ է իր մարմնով վահան դառնալու մյուսի համար: Իր պատմությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կիսվեց Հայկ Աղաջանյանը, որը եղել էր բուժակ և զորակոչվել էր բանակ որպես ենթասպա: Պատերազմը սկսվելուն պես՝ տղաները ՈՒԱԶ մեքենայով բարձրանալիս են լինում դիրքեր, որի մեջ են լինում երկու բուժակները՝ Հայկ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վարորդը՝ Յուրան և մեկ մայոր: Այնպես է ստացվում, որ դիրքեր բարձրանալու ճանապարհը հրետակոծվում է թշնամիների կողմից, ինչի պատճառով վարորդը մահանում է, իսկ Հայկն ու Արթուրը վիրավորվում են: Վիրավոր Հայկին և Արթուրին օգնության է հասնում իրենց հետ ծառայակից Շահենը՝ նրանց հասցնելով մոտակա բուժկետը: 

Մեզ հետ զրույցում Հայկը չմոռացավ շեշտել նաև այն, որ նրանք, տագնապի հրամանը լսելով, հագնվելիս այնքան էին շտապել, որ շփոթել էին համազգեստները, իսկ դրանց վրա, ինչպես գիտենք, գրված է լինում արյան կարգը. «Բախտս այնքանով էր բերել, որ առաջին բուժօգնություն ստանալիս՝ գիտակցությունս տեղն էր և կարողացա նշել արյանս ճիշտ կարգը»,-ընդգծեց նա:

Ինչպես նշում է Հայկը, դիրքեր տանող ճանապարհը ուներ բազում խոչընդոտներ, այն ենթարկվում էր հրետակոծության: Նրանք դա տեսնելով՝ մեքենան կանգնեցնում են ոչ բարձր թփանման ծառերի մոտ, և մեքենայից իջնելուն պես՝ փորձում են հասկանալ իրենց հետագա քայլերը. «Հրետակոծությանը զուգահեռ սկսվեց նաև գնդակոծություն: Զգալով, որ արդեն թիրախավորվել ենք, մեր ընկեր Յուրին մոտեցավ մեքենային, որ ուղղությունը փոխի և հենց այդ պահին թիրախավորեցին մեքենան: Մենք հայտնվեցինք կրակահերթի տակ: Թշնամու արձակած գնդակից Յուրին ընկավ»,- պատմեց Հայկը:

Հայկն ու Արթուրը, տեսնելով Յուրիին վիրավորված, մոտենում են նրան՝ օգնություն ցույց տալու, սակայն հենց այդ պահին լսում են ևս մեկ պայթյունի ձայն. «Պայթյունի հետևանքով վնասվեցին ձեռքերս: Վայրկյանական շոկային վիճակից դուրս գալով՝ լսեցի Արթուրի ձայնը, որը արդեն կորցրել էր ոտքը: Երբ փորձեցի օգնել Արթուրին, հենց այդ պահին զգացի, որ չեմ կարողանում շարժել ձեռքերս: Այդ ընթացքում թշնամու գնդակներից մեկը դիպավ մեջքիս»,- նշեց բուժակը:

Ցավերի մեջ գալարվելով՝ Հայկն ու Արթուրը նկատում են թշնամական 5 տանկ, որոնք, տեսնելով նրանց, փոխում են իրենց ուղղությունը՝ դեպի տղաները, սակայն քաջարիները չեն հանձնվում. «Հավաքելով մեր վերջին ուժերը՝ մեզ գլորեցինք խոտերի մեջ: Մոտ երեք ժամ անօգնական մնալով հասկացա, որ բացի մատերիցս, վնասվել էր նաև ձախ ձեռքիս զարկերակը, որի պատճառով արնաքամ էի լինում: Անհույս ու անօգնական վիճակ էր մեզ մոտ»,-նշեց Հայկը:

Անօգնական վիճակում գտնվելով՝ Հայկը  բազմիցս ունեցել է գիտակցության կորուստ, և ինչպես նշում է նա, իրեն գիտակցության է բերել Արթուրը. «Արթուրը ինձ խոսեցնում էր, ասելով՝ ինձ մենակ չթողնես: Ու հենց այդ խոսքերն էին, որ ինձ ուժ տվեցին դիմակայելու: Երեք ժամ այդպես մնալուց հետո, վերջապես լսեցինք մի մեքենայի ձայն, որը գալիս էր դեպի մեր կողմը»,- վերհիշում է Հայկը:

Նրանք, երբ իրենց արդեն դատապարտել էին մահվան, օգնության է գալիս Շահեն անունով մի տղա, որին, ինչպես նշում է Հայկը, այդքան էլ լավ չէին ճանաչում, իսկ հիմա արդեն դարձել են լավագույն ընկերներ. «Վերջին ուժերով բղավեցինք, և փառք Աստծու, որ Շահենը լսեց մեր ձայնը: Անտեսելով հրետակոծությունը՝ նա կանգնեցրեց մեքենան, օգնեց մեզ հասնել մեքենային և հնարավորինս արագ իջեցրեց մեզ հոսպիտալ: Նշեմ նաև, որ Շահենը, գիտակցաբար անցնելով հրետկոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք»,- ասաց Հայկը: 

Մինչև այդ դեպքը և այդ դեպքից հետո Հայկի և նրա նման կյանքի և մահու համար կռիվ տված տղաների կյանքում շատ բան է փոխվել. «Սկսել ենք ավելի գնահատել կյանքը, կյանքի ամեն վայրկյանը, կյանքը ուղղակի հրաշք է»,- եզրափակում է բուժակը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ ԹուրքիաՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԲախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարըԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԱզատ ոճայինների պատանեկան թիմը երրորդն է․ Մ20 ԵԱԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ինՈղբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԾեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվելԱվտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան Բժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների թաքնված վտանգների մասինՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՀայաստանյան թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայումՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանՆախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամԱՄՆ-ն խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները. Բաղայի Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահшցել է Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղաԿիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Ընտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան
Ամենադիտված