Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


«Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Զարմանալի է, որ պատմական հայրենիքում այսքան արհավիրքներ վերապրելուց հետո մեր ժողովուրդն ու մեր ղեկավարությունը հույսը կարող էին դնել, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն իր հերթին պետք է զսպեր ագրեսորին կամ մեր թշնամուն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այդպիսի բան չկա: Մենք պետք է շատ վաղուց հասկանայինք, որ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում: 20-րդ դարի վերջում ու 21-րդ դարի սկզբին մեր խնդիրների լուծման կարևորագույն կետերից մեկը մեր արտաքին քաղաքականությունն էր:

Եվ մենք ապացուցել էինք, որ հնարավոր է չենթարկվել ադրբեջանա-թուրքական խաղի կանոններին, չմրցակցել սպառազինության մեջ: Մենք մեր հմուտ դիվանագիտությամբ ապացուցել էինք, որ խաղալով խոշոր տերությունների շահերի ու հակասությունների վրա՝ զսպում ենք ագրեսորին ու թույլ չենք տալիս չափն անցնել: Ամեն դեպքում, 2016թ. ապրիլին Ադրբեջանն իր հետևում կանգնած Թուրքիայի միջոցով ինչոր քայլեր ձեռնարկեց, բայց դա չստացվեց: Նախ՝ Թուրքիան այդ ժամանակ շատ զուսպ էր, երկրորդ՝ Ադրբեջանին շատ արագ սանձեցին»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը երկուսուկես տարվա մեջ ճշգրիտ լիներ, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք: «Հիմա Թուրքիան այս ամենը միայնակ չի իրականացնում:

Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք այն մտքից, թե Թուրքիան կարող է իրեն այսպես լկտի պահել, որովհետև հզոր է ու որովհետև կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մերձավոր Արևելք կոչված տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնականում երկու գործընկեր ունի, որոնց միջոցով մեր տարածաշրջանում առաջ է տանում իր շահերը: Այդ երկու պետություններն Իսրայելը ու Թուրքիան են: Ինքս երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ վատ են: Չկա նման բան, ու դրա վառ օրինակներից մեկը հենց ներկայիս Արցախյան պատերազմն է: Այդ նույն իսրայելական ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնիկան Ադրբեջան են տեղափոխվում Թուրքիայի օդային տարածքով:

Այսինքն, այստեղ գործում է թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական տանդեմը: Այս պահի դրությամբ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ազգությամբ թուրք, այլև հրեա ռազմական փորձագետները: Մեկ այլ հարց եմ ուզում առաջ քաշել: Գրեթե երկու կամ երեք օրը մեկ Աֆղանստանից տրանսպորտային մեծ ինքնաթիռներով բեռներ են տեղափոխվում Ադրբեջան: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներ շատ դեպքերում նշում են, որ Աֆղանստանից Ադրբեջան է տեղափոխվում ռազմամթերք, ինչպես նաև ահաբեկիչների մեծ քանակ: Հիմա հարց է ծագում այն առումով, որ Աֆղանստանի այն օդանավակայանները, որոնցից դեպի Ադրբեջան չվերթներ են տեղի ունենում, ամբողջությամբ վերահսկվում են ամերիկացիների կողմից:

Ինչ է, նույն ամերիկացիները չգիտե՞ն, թե ինչ է տեղափոխվում Աֆղանստանից դեպի Ադրբեջան»,-ընդգծեց քաղաքագետը: Գ. Համբարյանի խոսքով, խնդիրն այլ հարթության մեջ է: «Տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են կանգնեցնել երկու երկիր, որոնցից մեկը Ռուսաստանն է: Երկրորդը ԱՄՆ-ն է, որը կանգնած է թուրք-ադրբեջանա-իսրայելական ահաբեկչական տանդեմի հետևում: Եվ պատահական չէ նաև, որ հենց երեկ ադրբեջանական զինուժը, իրեն սատարող թուրք ռազմիկներն ու ահաբեկիչները թիրախավորել էին ՀՀ հարավային ուղղությունը, որտեղ շատ մեծ շահեր ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը: Վերջիններն այս պատերազմով հեռավար նպատակներ են լուծում աշխարհաքաղաքական մեծ վերաձևումների առումով:

Եվ պաշտոնապես հայտարարված այն տարածքները, որոնք այս պահին չեն վերահսկվում Արցախի ՊԲ-ի կողմից, վաղը չէ մյուս օրը կարող են դառնալ պլացդարմ Իրանի դեմ հարձակումներ և սադրանքներ կազմակերպելու համար»,-շեշտեց քաղաքագետը: Նա հավելեց, որ բացարձակ չի հավատում, թե ներկայումս առկա մեթոդներով փորձում են շարքից հանել Թուրքիային. «Արդեն մեկ ամիս է՝ կոնկրետ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Հիմա ինձ մեկ հարց է հետաքրքիր: ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, բացի բանավոր կշտամբանքներից և որոշ չափով նաև հայամետ հայտարարություններ անելուց, ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ են Թուրքիային կարգի հրավիրելու կամ վնասելու համար:

Իհարկե, Կանադան արգելեց ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա, Ավստրիան դադարեցրեց «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը, բայց սրանք, մեծ հաշվով, թույլ արձագանք են: Կոնկրետ Թուրքիայի դեմ նույն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կարող են այնպիսի պատժամիջոցներ սահմանել, որ Թուրքիան ծնկի գա: Նույն ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում, որովհետև Թուրքիան իր թիվ մեկ գործընկերներից մեկն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Գագիկ Համբարյանն այս օրերին արտաքին դաշտում առկա որոշ գործընթացներն ու հայտարարությունները դիտարկում է թատերական ներկայացումների տրամաբանության մեջ: «Մենք պետք է ավելի գլոբալ նայենք տեղի ունեցող գործընթացներին և «փազլը» շատ հեշտությամբ կդասավորվի: Այսինքն, թե ով ինչ նպատակներ ու ինչ շահեր ունի տարածաշրջանում: Եվ եթե որևիցե մեկը երազանքներ ունի, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական որևէ երկիր փորձում է ծնկի բերել Թուրքիային, չարաչար սխալվում է:

Երբ Թուրքիայի բռնապետը հայտարարում է, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից, կեղծում է: Իրականում շատ է վախենում ամերիկյան պատժամիջոցներից, որովհետև լավ գիտի դրանց հետևանքները: Մենք պետք է ոչ թե խոսքերին, այլ հստակ գործերին հավատանք»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով ռազմական գործողությունները կանխելու առումով պատշաճ մակարդակով Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին: «Թուրքիան իր հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանի հետ լկտիացել է, իսկ ԱՄՆին այս պահին ռազմական գործողությունները կանգնեցնելը բացարձակ ձեռնտու չէ, որովհետև կանգնած է թուրք-իսրայելա-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի հետևում:

Նույն Սիրիայից ժամանած ահաբեկիչները, որոնք հիմա ռազմական գործողություններ են վարում մեր դեմ, ժամանակին սերտորեն համագործակցում էին աֆրիկացիների հետ՝ Սիրիայի կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում: Նույն ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ Էրդողանը և իր որդին նավթային գործարքների մեջ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այս խմբավորման մնացորդ ահաբեկիչները հիմա սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կրկին ներգրավված են սիրիական կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում:

Ընդհանուր առմամբ, Թրամփի հայտարարությունն ընդամենը հայտարարություն էր հավատացողների համար: Դա տեղավորվում էր ընդամենը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ ԱՄՆ-ում բնակվող հայկական էլեկտորատի ձայների ինչ-որ մաս իրեն անցնի»,-ընդգծեց քաղաքագետը: Նա շեշտեց՝ մեր բանակն ամենամարտունակ բանակներից մեկն է, ինչը հստակ փաստ է. «Բայց չպետք է մոռանանք, որ մեր պաշտպանության ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև մեր դիվանագիտությունը պետք է լիներ: Մեր ռազմավարական գործընկերների, բարեկամ երկրների հետ հարաբերություններով է հիմնականում պայմանավորված այն հանգամանքը, որ թշնամիներն իրենց զուսպ են պահել»:

Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն շրջանակներին, որոնք, անկախ ամեն ինչից, անգամ այս պահին են փորձում որոշ ներքին օրակարգեր առաջ մղել: «Եթե իշխանության որոշ փայատերեր, առիթից օգտվելով, որ հիմա ռազմական դրություն է, ու ընդդիմադիր դաշտը գերադասում է իրեն շատ զուսպ պահել, սկսում են նախահարձակ լինել ու հաթաթաներով խոսել, ուրեմն դա խոսում է պետական մտածելակերպի բացակայության մասին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլորը պետք է շատ զուսպ լինեն: Գործող իշխանությունը ևս իր բոլոր քայլերի համար պետք է հաշվետու լինի: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղիղ եթերը ինձ մոտ մեծ քանակությամբ հարցեր է առաջացել, և ցանկանում եմ, որ մեր երկրի վարչապետը բացատրի դրանք»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան
Ամենադիտված