Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Տա­սը չա­փել, մեկ կտրել, առա­վել ևս՝ պա­տե­րազ­մա­կան իրա­վի­ճա­կում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը ուղղակի դրված է հարցականի տակ, քանի որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը ռազմական գործողություններին զուգահեռ մշտապես կրակի տակ է պահում Արցախի խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդի այսպիսի ամբարտավան պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանին քաղաքական և ռազմական լուրջ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, որի արդյունքում ադրբեջանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն թուրքական սպառազինություններ, այլև թուրք հատուկ ջոկատայինները և իսլամական ահաբեկիչ գրոհայինները։

Գաղտնիք չէ, որ հակառակորդը էական թվային գերակշռություն ունի հայկական կողմի նկատմամբ։ Ուստի այս իրավիճակում հայկական կողմը հաղթանակի հասնելու համար պետք է կարողանա քիչ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ռազմաճակատին, այլև դիվանագիտական հարթությանը։ Սակայն ռազմաճակատում և դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու համար թիկունքի ամրությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ ամուր թիկունք ունենալու համար անհրաժեշտ է գրագետ և շատ կազմակերպված աշխատանք տանել հասարակության հետ։

Ներկայիս տեղեկատվական ժամանակաշրջանում հակառակորդը մեծ միջոցներ է ներդրել, որպեսզի տարբեր ապատեղեկությունների միջոցով ապակողմնորոշի հայ հանրությանը և թուլացնի հանրային դիմադրողականությունը։ Հանրության իմունիտետը բարձրացնելու և խեղաթյուրված տեղեկատվությունից հեռու պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ ու չափավոր տեղեկատվություն տրամադրել հասարակությանը, որպեսզի ինֆորմացիոն վակուում չառաջանա և մարդիկ չփորձեն տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություններ կորզել այլընտրանքային աղբյուրներից։

Բայց հանրության համար տեղեկատվություն հրապարակելու ժամանակ պետք է գործել շատ զգույշ, քանի որ հակառակորդը հետևում է մեր յուրաքանչյուր քայլին և փորձելու է իր համար որևէ օգտակար ինֆորմացիա քաղել։ Ուստի պետք է այնպես անել, որ հակառակորդը չկարողանա հասկանալ, թե որոնք են լինելու մեր քայլերի հաջորդականությունը։ Բացի այդ, հակառակորդը փորձում է մշտադիտարկման արդյունքում հասկանալ, թե ինչ հանրային տրամադրություններ են առկա մեզ մոտ, ինչպես են այդ տրամադրությունները փոփոխվում, որպեսզի ըստ այդմ պլանավորի իր գործողությունները։

Եվ որպեսզի հակառակորդի մոտ կասկած չմնա այն հարցում, որ հայ հասարակությունը միակամ է հաղթանակի հասնելու հարցում և այդ նպատակն իրականություն դարձնելու համար պատրաստ է գնալ մինչև վերջ, անհրաժեշտ է, որ պարբերաբար հանրային մոտիվացիան բարձրացնող ուղերձներ տրվեն։ Միևնույն ժամանակ, պետք է զերծ մնալ այնպիսի տեղեկության կամ գնահատականների հրապարակումից կամ շրջանառումից, որոնցում հասարակությանն այնպիսի որակումներ են տրվում, որ կարող է մարդկանց մոտ դժգոհության կամ հուսալքության տեղիք տալ։

Մյուս կողմից, իհարկե, պատերազմական իրավիճակում ոգևորությունն անհրաժեշտ է, սակայն հարկ է, որ այն չվերաճի էյֆորիայի, որի ժամանակ հանրությունն առաջնորդվում է իրականությունից կտրված պատկերացումներով։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, էյֆորիան շատ արագ կարող է փոխարինվել հուսալքությամբ։ Ուստի հանրության հետ տարվող աշխատանքը այս մասով պետք է միտված լինի նրան, որ հանրային տրամադրություններում գերիշխի սթափությունը, երբ հասարակությունը կփորձի մոբիլիզացնել իր ներուժը և չի տրվի ավելորդ էմոցիաների։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված