Ռամոս. Անցած տարի Բարսելոնան ավելի վատն էր, սակայն նվաճեց տիտղոսներ
BlogՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ այս պահին կատալոնական «Բարսելոնան» գերազանցում է իր թիմին։ Սակայն Իսպանիայի հավաքականի պաշտպանը վստահ է, որ իրավիճակը կարող է փոխվել։
«Այժմ «Բարսելոնան» լավ մարզավիճակում է, սակայն երբեք չգիտես, թե ինչ կլինի առաջիկայում։ Ֆուտբոլում ամեն ինչ փոխվում է ժամերի ընթացքում։ Նախորդ տարի լավն էինք։ «Բարսելոնան» ավելի վատ տեսք ուներ, սակայն կարողացավ մի քանի տիտղոս նվաճել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «AS»-ը։
Հիշեցնենք, որ Պրիմերայի 13-րդ տուրից հետո «Ռեալը» «Բարսելոնային» զիջում է 6 միավոր։