Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ռազմավարական եռանկյուն՝ Ադրբեջան, Թուրքիա եւ Պակիստան,կտրուկ մերձեցում.«Կոմերսանտ»

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Թուրքիայի դերի մասին վեճի ֆոնին հայտնվել է եւս մեկ ազդեցիկ խաղացող՝ Պակիստանը: Հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Պակիստանից զինյալներ են մասնակցում Ղարաբաղի դեմ պատերազմում»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է, որ Բաքվի կողմից «կռվում են Թուրքիայից եւ Պակիստանից զինյալներ»: Սակայն հերքելով Պակիստանի ռազմական օգնությունը՝ Բաքվում չեն թաքցնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի կտրուկ մերձեցմանը, որոնք նոր ռազմավարական եռանկյուն են ստեղծել Եվրասիայում, գրում է «Կոմերսանտ»-ը:
 
 
Արտաքին ուժերի մասին նոր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին Վաշինգտոնում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են մարդասիրական հրադադարը, որը նախորդ երկու հրադադարների պես խախտվել է:
 
 
WION-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը թվարկել է այն ուժերը, որոնք, ըստ նրա տեղեկությունների, կռվում են ադրբեջանական բանակի կողմից, ինչը հանգեցնում է դիվանագիտական ջանքերի տապալման: «Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան եւ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը եւ խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաեւ Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել է միջազգային գործընկերներին:
 
 
Պակիստանի ակտիվ դերի մասին նա խոսել է նաեւ հոկտեմբերի 15-ին՝ պատասխանելով ԼՂ-ում իրավիճակի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցերին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե, իբր, ադրբեջանական կողմից կռվում են զինվորներ Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից եւ Լիբիայից: Դա բացարձակ սուտ է: Այդ սուտը բացահայտելը դժվար չէ: Թուրքիան եւ Պակիստանը մեզ աջակցող երկրներ են: Սակայն ռազմական օգնության մասին խոսք չկա: Դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիեւը A Haber թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
 
Կտրականապես հերքելով ռազմական աջակցությունը՝ Բաքուն եւ Իսլամաբադը չեն թաքցնում, որ միմյանց քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում:
 
 
Դրա ապացույցն է Վաշինգտոն այցից առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Քուրեշի հետ: Հեռախոսազրույցի արդյունքներով Պակիստանի ԱԳՆ-ն «լիարժեք համերաշխություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին այս դժվար ժամանակներում»: «Պակիստանը հավատում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու խորին մտահոգություն հայտնում դատապարտելի հարձակումների եւ հայկական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների կապակցութամբ»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 
 
 
Ուշադրություն է գրավում, որ Ղարաբաղի հարցում Բաքվին քաղաքական աջակցություն ցուցաբերելով՝ Իսլամաբադն ի պատասխան ստանում է Ադրբեջանի աջակցությունը «Քաշմիրի հարցում», որը Հնդկաստանի հետ նրա հարաբերություններում գլխավոր գրգռիչն է։ «Իսլամաբադը գնահատում է Ադրբեջանի աջակցությունը, որը Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ վեճում Պակիստանին ցուցաբերվում է միջազգային տարբեր համաժողովներում, ներառյալ Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խումբը»,- անցյալ շաբաթ հայտարարել էր Շահ Մահմուդ Քուրեշին։ Բացի պակիստանցի նախարարի հիշատակած Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակից, որը քննարկում է «քաշմիրյան հարցը», Իսլամաբադը ավելի քան 130 պետություն միավորող Չմիավորման շարժման օգնության հույսն ունի, որի նախագահը հիմա Ադրբեջանն է։
 
 
Մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը բերում է Բաքու-Անկարա-Իսլամաբադ եռանկյունու արագացված ձեւավորմանը, որի մասնակիցները խոսում են իրենց կապող «եղբայրական հարաբերությունների» մասին:
 
 
«Ղարաբաղյան խաղին Իսլամաբադի միանալու գլխավոր պատճառը պակիստանա-թուրքական հատուկ հարաբերություններն են։ Պակիստանյան բանակի վերնախավը մշտապես թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Ընդ որում՝ այնքան թանկ, որ Պակիստանի ոչ մի բարձրագույն քաղաքական ղեկավար՝ սկսած 1991 թվականին ԽՍՀՄ կործանման պահից այդպես էլ չի ճանաչել Հայաստանի անկախությունը․ մինչեւ հիմա Իսլամաբադի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան»,- «Կոմերսանտին» հիշեցրել է Աֆղանստանյան քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն։
 
 
«Վերջին շրջանում տեղեկություն է հայտնվել Պակիստանում գրոհայինների հավաքագրման մասին ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու համար․ սա պակիստանցի զինվորականների եւս մեկ ժեստ է՝ ուղղված իրենց թուրք դաշնակցին։ Ղարաբաղյան հարցն ինքնին Իսլամաբադին քիչ է հետաքրքրում։ Նրա համար այս ամենը կարեւոր է առաջին հերթին Թուրքիայի շահերի հետ սերտ կապի շրջանակում՝ երկու ամենախոշոր սուննի հանրապետությունների ռազմավարական գործընկերության խորացման համար։ Ընդ որում՝ պակիստանյան բանակը եւ հատուկ ծառայությունները գործում են ոչ պաշտոնապես, քանի որ երկար տարիներ շարունակ նրանք վարժվել են Աֆղանստանի եւ Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմներ վարելուն՝ ընդգրկելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ենթակայության տակ գտնվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը, ինչպիսին են «Ջամաաթ ի Իսլամը», «Ջաիշ ե Մուհամմադը», «Ալ Բադրը», նրանց մեդրեսեները, մզկիթները եւ հավաքագրման ենթակառուցվածքը»,- շարունակել է պարոն Սերենկոն։
 
 
«Կոմերսանտի» պակիստանյան Փեշավարում տեղեկատվական աղբյուրների տվյալներով՝ «զենքով եւ ռազմամթերքով գրոհայինների նվազագույնը մեկ խումբ մի քանի շաբաթ առաջ ուղարկվել է Ղարաբաղ»։
 
 
Առավել մանրամասն՝ այստեղ
Երեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա Ղուկասյան
Ամենադիտված