Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Նստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Նախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու


ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը

Ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմական և քաղաքական աջակցությունը չեն կարող անհետևանք մնալ: Գործուն և արդյունավետ քայլեր են անհրաժեշտ մի կողմից Ադրբեջանին ռազմաքաղաքական կապիտուլյացիայի ենթարկելու, մյուս կողմից՝ Թուրքիայի տարածաշրջանային ախորժակը և մտադրությունները սանձելու համար: 

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ով միացել է հյուսիսատլանտյան դաշինքին դեռևս 1952թ. (ընդ որում, Հունաստանի հետ միաժամանակ)՝ սառը պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ աշխարհը կարծեք կիսվել էր պայմանական Արևմուտքի և Խորհրդային ճամբարի միջև, և դաժան պայքար էր գնում երկու այդ ճամբարների միջև ազդեցության ոլորտների և գոտիների համար: Երկու ճամբարն էլ առաջնորդվում էր «բաժանիր և տիրիր» սկզբունքով, և պատրաստ էին գործի դնել բոլոր միջոցները՝ դիվանագիտական հնարքները, ֆինասատնտեսական ճնշումները, գաղափարային և գաղափարախոսական քարոզչությունը, տեղեկատվական պատերազմները, հիբրիդային պայքարի միջոցները, և այլն: Պատրաստ էին կանգ չառնել անգամ միջուկային զենքի կիրառման հնարավոր ծանրագույն հետևանքների հեռանկարի դեմ: Բարեբախտաբար, բանը դրան չհասավ, և մարդկությունը չգնաց խելահեղ քայլերի:

Ժամանակները փոխվեցին, չկան այլևս հակոտնյա երկու այդ ճամբարները, և կարծեք ժողովրդավարական խաղաղությունն ավելի է ամրապնդվում աշխարհում: Սակայն աշխարհի քարտեզի վրա դեռ կա երկու երկիր, որոնք միջնադարյան վանդալների կամ բարբարոսների վարքագծից շատ հեռու չեն գնացել: Եւ այդ երկրներից մեկը ոչ ավել, ոչ պակաս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կառույցի որի գերագույն նպատակը հավաքական պաշտպանությունն է, ինչպես նաև՝ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Այն նաև Եվրամիության գործընկերներից մեկն է: Թուրքիան իր նախագահով հանդերձ գլխացավանք է դարձել բոլորի համար, սակայն նրանից ազատվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, ինչպես շատերն են ակնկալում կամ ուզում տեսնել: Այն նաև, ըստ էության, դարձել է ՆԱՏՕ-ի աքիլեսյան գարշապարը և հեղինակազրկող և թույլ օղակը, որի հեռացումը թեև հնարավոր է, սակայն ՆԱՏՕ-ի օրակարգային հարց չէ գոնե այս պահին և մի շարք պատճառներով: 

 

Այս իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ջիհադիստ վարձկանների և զենքի թիրախային կիրառմամբ, ոճրագործություններ է կատարում Հայաստանի և Արցախի սահմաններից ներս հայ խաղաղ բնակչության նկատմամբ, անհրաժեշտ են այնպիսի քայլեր և սխեմաներ, որոնք կկարողանան ի դերև հանել Թուրքիայի բոլոր մտադրությունները, և նաև՝ ցույց կտան հենց ՆԱՏՕ-ին և Թուրքիայի գործընկեր երկրներին, այդ թվում և՝ Ռուսաստանին, մեր տարածաշրջանում և անդին վերջինիս կործանարար և անհեռատես քաղաքականությունը, որը կարող է հրդել ողջ Կովկասը և անդառնալիորեն ապակայունացնել տարածաշրջանը՝ վերածելով այն երկրորդ Սիրիայի: 

Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այս ուղերձները հասանելի կամ ընկալելի են ՆԱՏՕ-ի նման ռազմաքաղաքական կառույցի, ինչպես նաև՝ այլ դերակատարների համար: Միգուցե՝ այո՛, միգուցե՝ ո՛չ: Եթե հույսը ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչությունն է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին հստակ կբացատրեր և կհիմնավորեր խնդրի լրջությունը, հեռահարությունը և անթույրատրելիությունը, որպեսզի վերջինս անի համապատասխան հետևություններ՝ ի շահ Հայաստանի, ապա այստեղ մենք իհարկե խնդիրներ ունենք, քանի որ Հայաստանը շատ սահմանափակ և կաշկանդված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի հետ: Պատճառները պետք է փնտրել Հայաստանի գրեթե 30 տարվա անորոշ և կաշկանդված արտաքին քաղաքականության մեջ, որը չգիտես ինչու և ինչպես կոչել են «կոմպլեմենտար», իսկ հիմա էլ՝ «ազգային շահերի վրա հիմնված»: Սակայն սա հարցի միայն մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անկախ այդ հանգամանքներից՝ ստեղծված պատերազմական իրավիճակում, երբ ամեն րոպեն, եթե ոչ՝ վայրկյանը, կարևոր է, պետք է նետվել դիվանագիտական «հակագրոհի» և օգտագործել զինանոցում գտնվող ամեն միջոց: Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը: Հիմնականում, հարցը փորձում է լուծել հայտարարություններ և հեռախոսազանգեր անելով, մտահոգություն արտահայտելով և լավագույն դեպքում՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական և մարդասպան գործողությունները: Այդ ամենն ունի՞ որևէ ազդեցություն: Իհարկե՝ ունի, բայց ոչ այնքան, որ հիմնական խաղացողներին դրդի կոնկրետ գործողությունների: Պետք են ավելի կոշտ շեշտադրումներ, ավելի հստակ ձևակերպումներ, բանաձևեր: Պետք է շարունակաբար թակել դռները, և հատկապես ձեռնպահ մնալ այս կամ այն երրորդ երկրի հետ գոնե այս փուլում հարաբերությունները լարելուց:

Այստեղ տեղին է հիշատակել մի դրվագ, որը կարծեք այնքան էլ մեծ ռեզոնանս չստացավ, որքան պետք էր: Խոսքը նախագահ Արմենի Սարգսյանի՝ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման մասին է: Բնականաբար, շատ մանրամասներ հրապարակային չէին և ենթակա չէին լուսաբանման: Այստեղ կարևոր դետալն այն էր, որ հանդիպման ավարտին նախատեսված էր մամուլի ասուլիս կամ հարցուպատասխան լրագրողների հետ, սակայն եղավ միայն հյուրընկալ կողմի և նախագահ Սարգսյանի հայտարարություն-ելույթը, որի մեջ զգացվում էր նյարդը և որոշակի լարվածություն: Բանն այն է, որ ըստ որոշ աղբյուրների, նախագահ Սարգսյանը շատ կոշտ և Թուրքիայի հասցեն ընդհուպ կոնկրետ մեղադրանքի հասնող հանդիպում-քննարկում է ունեցել Ստոլտենբերգի հետ, և վերջինս պարզապես խնդրել է Սարգսյանին ձեռնպահ մնալ հրապարակավ Թուրքիային կոշտ մեղադրանքներ ուղղելուց: 

Թեև խնդրանքն ընդունվեց, այդուհանդերձ, անգամ այդ համատեքստում նախագահ Սարգսյանի ձևակերպումները թիրախային էին. «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ռազմական կարողություններն ու սպառազինություններն օգտագործվում են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ: Նույնքան ցավալի է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետությունների ռազմական սարքավորումներն ու զենքերը, որոնք հավաքված են երկակի նշանակության տեխնոլոգիաներով և պահեստամասերով, ինչպես նաև սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի չափանիշներով, ևս տեղափոխվում են Ադրբեջան և օգտագործվում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ։ Ակնհայտ է, որ սա հարցեր է առաջացնում՝ կապված շահագործողի վկայականի կասեցման հետ: Վերահաստատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:»

Առաջին անգամ է, որ նման բարձր ատյանից Հայաստանի ղեկավարի մակարդակով արվում են նման թիրախային հայտարարություններ, և այս գիծը պետք է շարունակել և բյուրեղացնել: Համագործակցությամբ ԱԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների՝ Արմեն Սարգսյանը պետք է դիվանագիտական անդադար ռմբակոծման ենթարկի բոլոր ուժային այն կենտրոնները, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական, ռազմական և տնտեսական վարքագծի վրա: Դրանք և՛ արևմտյան կառույցներն են, ինչպես օրինակ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, և՛ առանձին երկրների ղեկավարները, այդ թվում՝ Թուրքիային բարեկամ և ոչ՝ այնքան: ՀՀ նախագահի ձայնը լսելի և ընկալելի է և՛ Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և՛ Արևելքի համար, այդ թվում և՝ արաբական և իսլամ դավանող այլ երկրներում, և՛ Ռուսաստանում, որն առանձին մի կարևորություն ունի մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանի համար: 

Ի դեպ, Ռուսաստանի մասով լուրեր սկսեցի շրջանառվել, որ նախկին պաշտոնյաներից ոմանք ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ բանակցելու համար: Պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ անկախ նախկինների հանդեպ ունեցած վերաբերմունքից և նրանց դրական կամ բացասական վաստակից, անընդունելի է, որ վարչապետին, գործող նախագահին և պետական ինստիտուտներին շրջանցելով, բանակցել սկսեն այդ համակարգից դուրս գտնվող մարդիկ, առավել ևս, որ նույն Արմեն Սարգսյանը հիանալի անձնական և պաշտոնական հարաբերություններ ունի Ռուսաստանի ամենատարբեր շրջանակների, այդ թվում՝ թիվ մեկ քաղաքական գործչի հետ: Ընդ որում, այս բազմակողմանիությունն իր դրական ազդեցությունն ունի նաև ՆԱՏՕ-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու համատեքստում:

Մանրամասներ

Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա
Ամենադիտված