Հայրիկյանը համալրեց ապուշների շարքերը
BlogԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հենարան ակումբում ելույթ ունենալով` Պարույր Հայրիկյանը խորը քննադատության էր ենթարկել հանրապետականներին և ոչականներին:
«Չեք ամաչում, չեք ամաչում հանրապետականներդ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, ձեր առաջնորդների նախագծերը ուրացել եք: Ոչ կոչվածները ևս, իրենք էլ իրենց ապուշի տեղ դրած՝ փորձում են այլ բան անել: Ոչ մեկդ ձեզ ապուշի տեղ մի դրեք». մասնավորապես ասել էր Հայրիկյանը:
Զարմանալի է, որ նույն օրվա մեջ Հայրիկյանը ՈՉ-ի կողմնակիցների հետ միևնույն հարթակում կանգնած մասնակցում է սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի: Դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում Պարույր Հայրիկյանը, բայց ամեն դեպքում կարելի է փաստել, որ արդեն համալրել է իր բնորոշած «ապուշների» շարքերը: