Ադրբեջանում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն առաջացրել է թալիշների զայրույթը
Ուշադրության կենտրոնումԷրդողանական վարչախմբի արտգործնախարարն այսօր Բաքվի բռնապետի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով պատերազմին, հայտարարել է՝ «Դուք (ծան․ - բռնապետը) ամբողջ աշխարհին ցույց տվեցիք թուրքի ուժը»։
Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում սոցիալական ցանցերի սահմանափակմանը և խիստ գրաքննությանը, այս արտահայտությունը հարուցել էր, մասնավորապես, թալիշ օգտատերերի զայրույթը։
Արձանագրված զայրույթի առանցքն այն էր, որ Բաքվի բռնապետի կողմից «թուրքի ուժի ցուցադրության» համար պատերազմում սպանվում են ադրբեջանաբնակ թալիշները, որոնց նույնիսկ չեն էլ հիշատակում՝ ամեն ինչ վերագրելով թուրքերին։
Իրանագետ Վարդան Ոսկանյան