Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Այո, ես որդուս այլևս հետ չեմ բերի, բայց համոզված եմ, որ խաղաղապահներն ու հողերի հանձնումը միայն հետաձգելու են պատերազմի շարունակությունը. Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանն իր էջում գրում է.

«ՎԱՂՎԱ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ/վերջին գրառումս

Գրում եմ նրանց համար, ովքեր կարծում են, թե որդուս կորստից հետո ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, դրա համար էլ դեմ եմ խաղաղապահներին կամ ազատագրված տարածքները հանձնելուն, ովքեր այսօր ամեն գնով խաղաղություն են ուզում: Ո՛չ, սխալվում եք, ես նույնքան մեծ բան ունեմ կորցնելու՝ հայրենիքս: Ես ունեմ 30 տարի առաջվա հզոր արդյուրաբերական երկիրս ջհուդական հատուկ ծրագրով քանդած, երկրի ընդերքից ու ժողովրդից միլիարդներ թալանած, դղյակներ ու միայն ժամանցի ոսկեզոծ օբյեկտներ կառուցած, աղքատ ժողովրդի հարկերից շքեղ ծախսերով ու միայն սուտ խոստումներով բանակս զինած երկիր, որի միակ տալիքն այլևս մեր որդիների կյանքը թողեցին.....

Այլևս փաստ է՝ մենք պատրաստ չէինք պատերազմին, իսկ խաղաղապահների կամ ազատագրված մեր հայրենի հողերի հանձնման ու Արցախի անհայտ ճակատագրով ձեռք բերված խաղաղության տարբերակը մենք միշտ ունեինք.....ինչո՞ւ չընտրեցինք, որ պարտությա՞մբ տանք, որ փրկվելիք կյանքերո՞վ արդարանանք, որ 30 տարի բանակ ու ժողովուրդ թալանած ու երկիր քանդած իշխանություններին այսօր հնարավորություն տանք մեղքերից ինքնամաքրվել՝ «երկիրը մի կերպ փրկելո՞վ», որ արդարացնեք «....դաշտավայրերը մեզ պետք չեն, մասի համար ամբողջը չեն զոհի...» տկարամիտ թեզը, թե՞ որ նոսրացնեիք «շիզոֆրենիկ» ազգայնականների՝ լավագույն տղերքի շարքերը, որոնք վաղ, թե ուշ իշխանությունը պիտի խլեին անարժաններից.....:

Ես էլ եմ ուզում, շատ եմ ուզում, որ ձեր որդիները վերադառնան, որ ոչ մի մայր այլևս չհասկանա ինձ, որ իմ որդու կորուստը իմաստ ունենա.....: Այո, ես նրան այլևս չեմ հետ բերի, բայց ի տարբերություն շատերի, ես համոզված եմ, որ խաղաղապահներն ու հողերի հանձնումը միայն հետաձգելու են պատերազմի շարունակությունը..... Այսօր կռվում են 30 տարի առաջ հաղթանակ կերտածների որդիները, որոնց հաղթանակն էլի կիսատ թողեցին դիվանագետները.......իսկ ես չեմ ուզում պատերազմ ճանաապարհել նաև 10 տարի հետո բանակ գնացող թոռանս, եվ համոզված եմ՝ կռվողների 90 տոկոսը դրա համար է կռվում, որովհետև գիտեն, որ եթե 100 տարի առաջ Նժդեհն էլ մտածեր, թե «կեսի համար ամբողջը չեն զոհի», ապա այսօր Սյունիքն ու Վայոց ձորն էլ չէինք ունենա, և ընդհանրապես Հայաստանն էլ չէինք ունենա: 100 տարի առաջվա Սյունիքն այսօր Արցախն է, որի անկումը նաև Հայաստանի վաղվա անկումն է:

 

Պատերազմը պետք է վերջանա գոնե նախկին դիրքերում, որպեսզի բանակցություններում գոնե հավասարը-հավասարի դեմ կարգավիճակ տա մեզ: Որպեսզի վաղվա մեր սերնդին փրկվածի խեղճուկրակ հոգեբանություն չժառանգենք: Իսկ այսօր դուք արդեն չունեք զիջելու բան, այն ինչ պիտի զիջեիք նրանք վերցրել են արդեն, ուրեմն ինչն եք զիջելո՞ւ, ինչո՞վ եք գնում բանակցության.......Բոլորս էլ մեռնելու ենք մի օր, հավերժ է միայն հողը և ամենակարևորը, թե ով է քայլելու մեր հող դարձած մարմինների վրայով, թշնամի՞ն, թե մեր զավակները....:

Մենք դատապարտված ենք հաղթելու, դրա համար մենք ապահովել ենք ամենակարևորը՝ մեր որդիների ոգին ու կամքը, մնացածը պահանջեք նրանցից, ովքեր պարտավոր էին անել, ովքեր պարտավո՛ր են անել: Ազգայնացրեք 30 տարվա թալանն ու զինեք մեր փառապանծ բանակը: Պահանջեք, պահանջե՛ք, պահանջեք, այն ինչ չենք արել 30 տարի:

Այո, ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, որ չպայքարեմ մեր որդիների կորստի իրական մեղավորների դեմ, բայց դա հաղթանակից հետո, իսկ մինչև պատերազմի ավարտն այլևս կլռեմ:

Աղոթում եմ, որ ձեր բոլորի որդիները տուն վերադառնան»:

 

 

 
Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Ամենադիտված