Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության իր լուծումը.դժվար օրերն առջևում են

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց և չկարողացավ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համայն հայությունը զարմանում էր, թե ինչու նա չի կամենում ավելի վճռականորեն միջամտել Արցախյան պատերազմին և կանգնեցնել արյունահեղությունը։
 
 
Բազմաթիվ շահարկումներ եղան Արցախյան հակամարտությանը Պուտինի չմիջամտելու անսպասելի մոտեցման վերաբերյալ, այդ թվում ՝ դավադրության մի քանի տեսություններ, որոնց չարժե անդրադառնալ:
 
 
Անցյալ շաբաթ արևմտյան մի լրագրողի տված հարցազրույցում Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության կարգավորման իր ծրագրերը:
 
 
Ահա թե ինչ ասաց Պուտինը․ «Դուք ասում եք, որ Ռուսաստանը միշտ յուրահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ։ Սակայն մենք միշտ յուրահատուկ հարաբերություններ ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և շուրջ 2 միլիոն ադրբեջանցի։ Դրանք միայն այն մարդիկ չեն, որոնք եկել են ժամանակավոր աշխատանքի, այլ նաև նրանք, ովքեր գրեթե մշտապես բնակվում են այստեղ։ Նրանք միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց ընտանիքներին՝ աշխատելով Ռուսաստանում։
 
 
Այդ բոլոր մարդիկ բավական կայուն և սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ մարդասիրական մակարդակում` միջանձնային, գործնական, ընտանեկան։ Այդ իսկ պատճառով մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Եվ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում:
 
 
Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերություններ կառուցելու յուրաքանչյուր դեպքում կա մի բան, որը տարբերակում է մեր հարաբերությունները մյուս գործընկերոջ հետ: Դե, Հայաստանի հետ դա քրիստոնեությունն է: Բայց շատ սերտ կապեր ունենք նաև Ադրբեջանի հետ այլ ոլորտներում:
 
 
Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնության բնակչության գրեթե 15 տոկոսը մահմեդական է: Եվ նույնիսկ այս իմաստով, Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք հաստատ չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը։ Սա երկրորդ մասն է։
 
 
Երրոդ մասն այն է, որ այս  հակամարտությունն սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ:
 
 
Փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել։ Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք համալիր կերպով։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է երկրի կողմից, չի կարող անվերջ շարունակվել։ Երկար տարիների ընթացքում մենք առաջարկում էինք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակները, որպեսզի կայունացնենք իրավիճակը երկարատև պատմական հեռանկարում։ Այժմ մանրամասների մեջ չեմ խորանա։ Բայց հավատացեք, որ դա եղել է լարված աշխատանք՝ ուղղված դիրքորոշումների մոտեցմանը։ Որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ, ու մենք կգտնենք լուծումը։
 
Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտությունն՝ իր ամենավատ դրսևորմամբ։ Եվ ողբերգություն է, որ մարդիկ են մահանում: Գիտեք, երկու կողմերում էլ շատ կորուստներ կան: Մեր տեղեկություններով, յուրաքանչյուր կողմից ավելի քան երկու հազար զոհ կա:
 
Զոհերի ընդհանուր թիվն արդեն մոտենում է հինգ հազարին: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ: Իսկ Ղարաբաղում, այս կարճ ժամանակահատվածում արդեն մահացել է գրեթե հինգ հազար մարդ: Քանի՞ մարդ է վիրավորվել․․․ Քանի մարդ է տառապում, քանի երեխա․․․ Հետեւաբար, սա մեզ համար հատուկ իրավիճակ է: Այո, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը որպես  համանախագահներ, մենք պատասխանատու ենք բանակցային այս գործընթացի կազմակերպման համար:
 
Հասկանալի է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ այս գործընթացի բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են իրավիճակի հանգուցալուծմանը: Սակայն, ոչ ոք այնպես հետաքրքրված չէ դրանում, ինչպես Ռուսաստանը։ Դա տեղի է ունենում լայն իմաստով մեր ժողովրդի հետ` մեր ընկերների, մեր հարազատների: Հետևաբար, մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը մեզ թույլ կտա վայելել երկու կողմերի վստահությունը և էական դեր խաղալ որպես միջնորդներ այս հակամարտության  կարգավորման գործընթացում՝ իրենց դիրքորոշումները մոտեցնելու համար: Ես շատ կցանկանայի, որ այդ փոխզիջումը գտնվեր:
 
Ինչպես գիտեք, ես շատ սերտ կապի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Օրը մի քանի անգամ  հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են: Տեղյակ եք, որ երկու երկրների արտգործնախարարները այցելել են մեզ: Նրանք հանդիպեցին Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին: Ես լիահույս եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ միասնաբար և կօգնեն կարգավորմանը: Ակնկալում ենք լավագույնը»:
 
Ես գրառեցի Պուտինի այս ծավալուն ելույթը՝ առանց որևէ բացթողման, որպեսզի ներկայացնեմ նրա հայտարարության ամբողջ ենթատեքստը:
 
Ակնհայտորեն, հայերը գոհ չեն, որ նախագահ Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունները հավասարեցնում է Ադրբեջանի հետ եղածին։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ փոխադարձ պաշտպանական պայմանագրով և իր տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանով: Մյուս կողմից, Ադրբեջանը Թուրքիայի խամաճիկն է և բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը խաթարելու համար, ինչպիսիք են ադրբեջանական գազն ու նավթամուղերը, որոնք նվազեցնում են Եվրոպայում ռուսական նավթի կարիքը:
 
 
Ավելին, Թուրքիայի զինված ուժերի ներգրավումը Ադրբեջանի տարածքում, որը հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության գոտու մի մասը, վնասում է Ռուսաստանի շահերին: Էլ ավելի տագնապալի է Թուրքիայի կողմից սիրիացի ահաբեկիչների հավաքագրումը և նրանց տեղափոխումը Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար: Սա ակնհայտ վտանգ է Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Պուտինը չնշեց այդ ահաբեկիչների նողկալի դերակատարության մասին:
Ռուսաստանի կառավարությունը հստակեցրեց, որ Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը գործում է միայն Հայաստանի Հանրապետության վրա օտարերկրյա հարձակման դեպքում, որը բացառում է Արցախի տարածքը, չնայած որ մի քանի հրթիռային հարձակում է եղել հենց Հայաստանի տարածքի վրա։
 
Մյուս կողմից, Ռուսաստանը այլ շահեր ունի Թուրքիայի հետ, որոնք նա հաշվի է առնում: Դրանք են․
- Վերջին տարիներին Ռուսաստանի փորձերը իր կողմ թեքել Թուրքիային և նրան հեռացնել ՆԱՏՕ-ից:
 
- Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմամիլիարդ դոլարների հասնող առևտուրը, ներառյալ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների գնումը և Թուրքիայում ռուսական ատոմակայանի կառուցումը:
 
- Ռուսաստանի դժկամությունը պատերազմ սկսել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ՝ Արցախը պաշտպանելու համար:
 
- Ռուսաստանը և Թուրքիան շահերի բախում ունեն Սիրիայում և Լիբիայում, որտեղ անհաշտ փոխըմբռնման են հասնել: Արցախյան հակամարտությունը լրացուցիչ ճնշում կգործադրի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, եթե Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Արցախյան պատերազմում:
 
Առավել կարևոր է, ինչպես Պուտինն ասաց իր վերոհիշյալ հայտարարությունում. «մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է երկրի կողմից, չի կարող անվերջ շարունակվել»։ Այլ կերպ ասած, Պուտինը ակնարկում է, որ ինքը պատրաստ է ընդունել, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերագրավում է Արցախը շրջապատող յոթ շրջանները, ապա բանակցում է Արցախի վերջնական կարգավիճակի կարգավորման շուրջ: Սա միանգամայն անընդունելի է Հայաստանի և Արցախի համար: Անհրաժեշտ է հակազդել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողություններին, որպեսզի նրանց թույլ չտրվի ստեղծել նոր իրողություններ, որոնք կթուլացնեն Հայաստանի բանակցային դիրքերը։ Ավելին, Արցախը շրջապատող տարածքների՝ բուֆերային գոտու կորուստն ավելի կսպառնա Արցախի գոյությանը:
 
Էլ ավելի տագնապալի է Պուտինի հայտարարությունը, որ «շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և մի շարք եվրոպական պետություններ», պետք է միասնաբար աշխատեն համաձայնություն գտնելու համար: Հայաստանն ու Արցախը պետք է կտրականապես մերժեն Թուրքիայի ներգրավվածությունը: Ինչպե՞ս կարող է պատերազմ հրահրող Թուրքիան չեզոք միջնորդ համարվել:
 
Հայերը որոշ չափով հանգստացան, երբ վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերահաստատեցին Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից ցանկացած հարձակումից:
 
Առջևում դժվար օրեր են սպասվում Հայաստանին և Արցախին՝ իրենց ճակատագրի դեմ  ամբողջովին միայնակ մնացած։ Միայն վճռական պաշտպանությունն է Արցախի հայ բնակչության փրկությունը։
 
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված