Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico


Դու դաշինք ես կնքել Էրդողան պես հրեշի հետ․ Սարիկ Անդրեասյանի պատասխանը Զելենսկիին

Ուշադրության կենտրոնում

Ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջով վերջին բաց նամակն է ուղղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մեկնաբանելով Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարաելու վերաբերյալ իր նախորդ բաց նամակին ուկրաինացի նախագահի տված պատասխանը։ 

Հայազգի կինոռեժիսորը նախ շնորհակալություն է հայտնել Զելենսկիին նամակին պատասխանելու համար՝ նշելով, որ դա արժանի օրինակ է այն բանի, որ նախագահը անտարբեր չէ, թե իր և իր երկրի մասին ինչ են խոսում։ Ի տարբերություն Զելենսկիի, որը նամակն ուղղել է ուկրաիներեն՝ Անդրեասյանը նախընտրել է ռուսերեն պատասխանել։ 

«Հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմ սկսվեց, ու մենք աղմուկ բարձրացրինք, թե հարձակվել են մեզ վրա, Ալիևը հերքեց այդ փաստը, հետո էլ ինչ-որ պահի խոստովանեց, որ դա այդպես է։ Հետո ասացինք, որ կռվում ենք Սիրիայից վարձկանների դեմ, Ալիևը դա էլ հերքեց, իսկ երբ զինյալները սկսեցին գերի ընկնել ու զոհվել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց ընդունել այդ փաստը։

Հետո ասացինք, որ թուրքական բանակի դեմ ենք կռվում, ու կրկին բոլորը հերքեցին, մինչև որ չսկսեցինք թուրքական անօդաչու թռչող սարքեր ու ռազմատեխնիկա խոցել»,- նշել է Անդրեասյանը և հավելել, որ հազարավոր տներ են քանդվել, հիվանդանոցներ ու եկեղեցի վնասվել․ սա փաստ է, որով աշխարհը միայն անհանգստացած է և ոչ ավելին։

«Ճիշտ ես, որ շատ երկրներ են Ալիևին զենք վաճառել, բայց այժմ ուկրաինական, իսրայելական, բելառուսական ինքնթիռներն են Բաքու մեկնում, ու կարող եմ ենթադրել, որ ճարպ, կարտոֆիլ կամ հումուս չեն տեղ հասցնում։ Ամբողջ թվարկածիցս հետո միայն հայկական կողմին կարող եմ վստահել ու հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից ընկերներ ունեմ Ստեփանակերտում, որոնք օգնում են վիրավորներին, ծերերին»,- նշել է կինոռեժիսորը, այնուհետև ոչ օբյեկտիվ համարել իր հասցեին այն մեղադրանքը, թե նա ռուսական քարոզչությանն է տրվել։ 

«Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում որևէ կուսակցության չեմ պատկանում։ Ռուսաստանում իշխանության կամ ընդդիմության համար երբևէ քարոզ չեմ արել»,- ընդգծել է նա և հստակեցրել, որ հայ ազգը ոչ թե որևէ նախագահի կամ ղեկավարի, այլ իր սեփական տունը, երեխաներին, մշակույթն ու հավատը պաշտպանելու համար է կռվում։

«Գրում ես, որ հայկական ծագմամբ ուկրաինացիներ են զոհվել, բայց արդյոք սա կարող է հուզել մի մարդու, որը ռազմական դաշինք է կնքել մի հրեշի հետ, ինչպիսինն է Էրդողանը։ Ասում ես, թե ֆոսֆորը ռուսական կեղծիք է, բայց միթե չգիտես, որ առաջնագծում գտնվող Արայիկ Հարությունյանը, որը տարածել է այդ «կեղծիքը», Պուտինին նման չէ։ Ասում ես, թե չեմ անհանգստացել Դոնբասի համար, իսկ արդյո՞ք դու անհանգստացել ես՝ ներկայացնելով այնտեղ խաղաղ բնակչությանը սպանողներին։ Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան նրան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կարծիքին չեն»,- նշել է նա և միևնույն ժամանակ «որպես արվեստի մարդ» պատրաստակամություն հայտնել գրկել վաղեմի ընկերոջը, եթե հանկարծ պարզվի, որ ինքը «մոլորության մեջ է եղել»։

Անդրեասյանը գրառմանը կից նաև մի լուսանկար է հրապարակել, որում իր պատվերը տեղ հասցնող հայ առաքիչը տեսնելով, թե ով է պատվիրատուն, շնորհակալություն է հայտնել վերջինիս հայ ազգի կողքին լինելու համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեասյանը բաց նամակ էր ուղղել Զելենսկիին՝ նրան մեղադրելով Ադրբեջանին ֆոսֆորաին ռումբ մատակարարաելու և դրանով Արցախում հակամարտության շարունակությանը նպաստելու համար։ Դրան ի ատասխան՝ Զելենսկին նշել էր, թե կինոռեժիսորը ռուսական քարզչության զոհ է դարձել, քանի որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

1

Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը
Ամենադիտված