ՀԱԿ-ին «նստած» չենք տեսնելու
Blog
Տիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվանից մեկնարկել է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի շուրջօրյա հանրահավաքները: Այսօր էլ Նոր Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ երեկոյան ժամերին տեղի է ունենալու հանրահավաք, իսկ ցույցերի շարքը, կազմակերպիչների փոխանցմամբ, դեռ մի քանի օր շարունակվելու է:
Այսօր արդեն հստակեցվեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող ոչ բոլոր կառույցներն են մասնակցելու Նոր Հայաստանի հրավիրած շուրջօրյա հանրահավաքներին:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» չի միանալու նստացույցին:
Պատգամավորն ասել է. «Մենք միմյանց աջակցում ենք, դեկտեմբերի 3-ին լինելու է ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական հանրահավաքը Ազատության հրապարակում, իսկ նստացույցին մենք չենք մասնակցելու»:
Այսինքն կարելի է հստակ ֆիքսել, որ ՀԱԿ-ը կշարունակի գործել այլ ուղղությունով և չի միանա Սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող գործընկեր կառույցի հրավիրած նստացույցին: