Պետք է փրկել մարդկանց կյանքերը. Պուտինը կրկին խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին
Ուշադրության կենտրոնումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ռուսական կողմն արել ու անում է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ՌԴ նախագահը խոսել է կրոնական միավորումների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը կարգավորվի հնարավորինս արագ, որպեսզի փրկվի այն մարդկանց կյանքերը, ովքեր կանգնած են միմյանց դեմ և մինչ այս պահը, ցավոք, իրար տեսնում են ինքնաթիռի թիրախում, և այլ զենքեր են կիրառում միմյանց դեմ»,-ասել է նա:
Պուտինը վստահ է, որ նպատակներին, որոնք ունեն հակամարտության կողմերը, հնարավոր է հասնել նաև խաղաղ ճանապարհով: