Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Անսպասելի իրավիճակ ԱՄՆ-ում. ինչ հետեւանքներ կունենա ամերիկյան ընտրությունը

ԱՄՆ նախագահի ընտրության ձայների հաշվարկը ընթանում է բավական լարված եւ սուր մրցակցության պայմաններում: Ձայների հաշվարկի ընթացքն այնպիսին էր, որ վճռորոշ իրավիճակ ստեղծվեց Միչիգանում: Այնտեղ Թրամփի առավելությունը նշանակելու էր Բայդենի թերեւս անխուսափելի պարտություն, քանի որ մնացած մի քանի նահանգների մեծ մասում առաջատարը Թրամփն էր, իսկ Բայդենի հաղթանակը կարող էր նշանակել Թրամփի ընդհանուր պարտություն, քանի որ այդ մնացած նահանգներից այլ երկուսում առաջատար էր Բայդենը եւ դրանք ընտրիչի բավարար քանակ էին տալիս նրա 270 ձայնն ապահովելու համար:

Միչիգանում հաղթեց Բայդենը, եւ այժմ վճռորոշ է Նեվադան, որտեղ նա առաջատար է եւ որտեղից ընտրիչների 6 ձայնը Բայդենին տալիս է հաղթելու համար անհրաժեշտ 270-ը: Մինչդեռ, Թրամփը այդ ընթացքում սկսում է վիճարկել Միչիգանում ձայների հաշվարկը:

ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունը աննախադեպ լարված ստացվեց: Կա իհարկե Բուշ կրտսեր-Գոր հայտնի նախադեպը, երբ մի քանի օր շարունակ Ֆլորիդայում կար հաշվարկի խնդիր, որտեղ ի դեպ նահանգապետ էր Բուշի եղբայրը, ինչը լրացուցիչ ինտրիգ էր հաղորդում խնդրին: Բայց դա բոլորովին այլ Ամերիկա էր, քան այն, որ կա այժմ:

Այն Ամերիկան ինստիտուցիոնալ սահունությամբ հաղթահարեց խնդիրը, եւ Գորը, ընդունելով իր պարտությունը, շնորհավորեց Բուշ կրտսերին:

Ներկայիս նախագահի թեկնածու, գործող նախագահ Թրամփը հայտարարություններ է արել, որոնք ցույց են տվել, որ նա կարող է չընդունել իր պարտությունը: Ընդ որում, նման հայտարարություններ են եղել նաեւ Բայդենի թիմից, որ պարտության դեպքում նա եւս հղում անելով հնարավոր կեղծիքին՝ կարող է չընդունել այն:

Սակայն, ամբողջ հարցը այն է, որ մեծ է պարտությունն այսպես ասած «փողոցում» չընդունելու հավանականությունը, որեւէ մեկի դեպքում: Այսինքն, ընտրության արդյունքի վիճարկումը ընթանա ոչ թե ԱՄՆ-ին բնորոշ ինստիտուցիոնալ ճանապարհով, այլ դրանից դուրս` փողոցում: Առավել եւս, որ ամերիկյան փողոցներում արդեն իսկ ամիսներ է, ինչ հանգիստ չէ:

Նախագահ Թրամփը հայտարարում էր, որ անկարգությունները «անարգել» ծավալվում են առավելապես դեմոկրատ ղեկավարներ ունեցող նահանգներում եւ քաղաքներում, եւ այդ անկարգությունները փորձում են օգտագործել իր դեմ:

Եթե դիտարկենք Թրամփի այդ կանխավարկածի տրամաբանությամբ, ապա ընտրությունը տանուլ տալու դեպքում նա դուրս կգա՞ դեմոկրատների դեմ «նրանց զենքով»: Եվ հակառակը` արդյոք դեմոկրատները կսկսեն հետընտրական արդեն անմիջական փողոցային պայքար:

ԱՄՆ համար իրավիճակը իրապես հղի է անկանխատեսելիության էական վտանգով, ինչը բացարձակապես պետք չէ թե Նահանգներին, թե նաեւ աշխարհին, քանի որ Նահանգների անկանխատեսելիությունը կարող է առաջացնել որոշակի փլուզումներ միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններում, հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական առայժմ գերիշխող նշանակությունն ու դերը:

Միեւնույն ժամանակ, միջազգային իրողություններում փլուզումները գործնականում արդեն իսկ իրականություն են, ընդ որում դեմոկրատ Օբամայի վարչակազմի պաշտոնավարումից սկսած: Եվ հարց է առաջանում՝ արդյոք ամերիկյան ընտրությունը կհանգեցնի դրանց վերջնական փլուզման, եւ կսկսի նոր աշխարհակարգի կառուցման ավելի գործուն եւ արդյունավետ ընթացք:

Աղբյուր

1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան
Ամենադիտված