Ով է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված N զորամասի դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետը
Ուշադրության կենտրոնումՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ի թիվս ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Վազգեն Դավթի Վարդանյանը:
Շնորհավորում ենք:
Հպարտ ենք:
Լոռու մարզպետարան