Մոսկվա մտա, առաջինը դրան եմ կախելու. Հիտլերն իր թշնամիների ցուցակում Ստալինին երկրորդ համար էր նշել, իսկ ով էր առաջինը
Ուշադրության կենտրոնումՀիտլերը իր թշնամիների ցուցակում Ստալինին երկրորդ համար էր նշել: Առաջին համարը Յուրի Լևիտանն էր, որը պատերազմի տարիներին երկրի ձայնն էր, դուխը, հույսն ու հավատը, վստահությունը: Ասել էր՝ Մոսկվա մտա, առաջինը դրան եմ կախելու:
Ես չգիտեմ ով պետք է լինես, որ պատերազմի ժամանակ սեփական լևիտաններիդ փորձես ոչնչացնես, ինչ է թե քեզ ականջահաճո բան չի ասել: Ընդ որում Արծրունի ասածն էլ փաստ է, կարծիք չի. ու ասածի մոտիվն էլ ինչ-որ մեկին խփելը չի, այլ իրավիճակը բացատրելը, ներկայացնելը:
Երեկ ասում էի՝ զգոն լինենք, որ ընդդիմանանք ադրբեջանական ինֆորմացիոն տեռորին: Ի՞նչ ադրբեջանական ինֆորմացիոն տեռոր, ի՞նչ բան: Էս աշխարհում մեզ ոչ ոք չի օգնելու, մեզ ոչինչ չի սպառնալու: Մեր տուն սարքողն էլ ենք մենք, մեր տուն քանդողն էլ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյան
