Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի դստեր պարզաբանումը
Ուշադրության կենտրոնումՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակում է կատարել, որում ասված է.
«Եղբորս որևէ լուսանկար, այս օրերին արված, չի հրապարակվել մեր կողմից: Մամուլը տարածում է Լևոնի հին լուսանկարները, ինչը շփոթմունք է առաջացնում: Առաջին իսկ օրերից եղբայրս կամավոր մեկնել է Արցախ և մինչ օրս էլ այնտեղ է:
Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել` ավելորդ ուշադրություն չգրավելու համար ու խնդրում ենք լրատվամիջոցներին և առանձին օգտատերերի զերծ մնալ ավելորդ լարվածություն և շփոթմունք առաջացնող հրապարակումներից»:
Հրապարակումն արվել է 16 ժամ առաջ:
Ավելի վաղ մամուլում տարածվել էին Լևոն Քոչարյանի լուսանկարները, որոնք արվել են 2013 թվականին: Լուսանկարներում կրտսեր Քոչարյանը զինվորական համազգեստով է: Դրանք ներկայացվել էին որպես ռազմաճակատից արված լուսանկարներ:
