Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են. Իմքայլական պատգամավորը՝ լուսանկարը տարածելու մասին
Ուշադրության կենտրոնումՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր էջում գրում է.
«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։
Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում գործող և թշնամու լրատվամիջոցներում հայտնվելու անհագուրդ ցանկությամբ տոգորված ալիևյան փոքրիկ իբրահիմներ։
Նկարն արվել է հոկտեմբերի 3-4-ին, երբ ԱԺ նախագահը պատերազմից հետո առաջին անգամ մեկնել էր Ստեփանակերտ, երբ դեռ այնտեղ էին Աննա Հակոբյանը և Աշոտ Փաշինյանը և երբ դեռ Աշոտի առաջնագիծ չէր մեկնել»։
