Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Ինչո՞ւ է Հովհաննիսյանը մանիպուլացնում իրականությունը

Նախօրեին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հեռուստաեթերներից մեկի ընթացքում նշել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ Այնուհետև փորձել մանրամասնել, թե խոսքը կոնկրետ որ զինատեսակների մասին է և եթերում բացահայտ զբաղվել ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակմամբ։ «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,-ասել է նա:

Հովհաննիսյանի արձագանքից կարճ ժամանակ անց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից այս առիթով պարզաբանել են․ «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»։

Փորձենք մի քանի դիտարկմամբ որոշակիորեն բացել տեղի ունեցած իրադարձությունը և էլ ավելի խորամուխ լինել ՀՀ զենքի մատակարարման հարցերի շուրջ։

Ի սկզբանե փաստենք, որ Արծրուն Հովհաննիսյանը իր խոսքում դիմել է դասական մանիպուլյացիայի, քանի որ արհեստականորեն թեման փորձել է աղավաղել։ Կարևոր է ֆիքսել, որ ոչ մի անգամ չի լինում այնպես, որ զենքի ձեռք բերումը տեղի ունենա մի տեսակ սպոնտան, հանկարծակի․ դա ամիսների, հաճախ նաև տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, և որպես կանոն՝ զենքի ձեռք բերումը տեղի է ունենում տարիներ առաջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Եվ այս փուլում խոսել վերջին երկու տարում «աննախադեպ» ծավալի հասնող զենքի ձեռքբերման մասին, ուղղակի աչքկապոցի է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Նաև մի շատ կարևոր հանգամանք ևս․ ՊՆ ներկայացուցչի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ զենքի չափերի մատակարարումները միայն ավելացել են 2018-2020 թվականներին, այնինչ ինքը հստակ խոսում է 2012-ից կոնկրետ ավելացող միտման մասին։ Միանշանակ է, որ այսպես ասած՝ «օրացույցով» հստակ չես կարող ֆիքսել, թե երբվանից և կոնկրետ որ ամսվա, որ օրից է դա տեղի ուենցել, այս ամենը համակարգային գործընթաց է, սա պետք է հստակ արձանագրել։

Երկրորդ կարևոր առանցքը, որը նույնպես պետք է փաստել և շեշտադրում կատարել, այն է, որ այսօր պատերազմող երկրի ռազմական կառույցը ներկայացնող պաշտոնյան, հանուն ինչ-որ քարոզչական թեզերի, փաստացի բարձրաձայնում և բաց եթերում խոսում է ինչ-ինչ ռազմական գաղտնիք պարունակող փաստերի ու տվյալների մասին։ Ըստ էության՝ նա սպառազինությունների թվի մասին ակնհայտ տեղեկատվություն է ներկայացնում, ինչը դժվար է ընկալել, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում։ Եթե նշվում է, որ այս կամ այն զինատեսակը երկու-երեք անգամ շատ է ձեռք բերվել, իսկ նախկինում դա եղել է ավելի նվազ չափերի` հանրությանը և հակառակորդին մեր ունեցած սպառազինության մասին բացահայտ տեղեկություններ է տրամադրվում։

Շատ կարևոր է ընդգծել մի առանցքային դետալ․ կայացած փաստ է այն, որ ՀՀ ռազմական բյուջեն անկախացման տարիներին հստակ աճել է, դրա մասին ոչ ոք չի կարող վիճել, և այս ձեռքբերումներն ու նորագույն զինատեսակները խոսում են հստակ դինամիկ աճող ֆինանսական հատվածի մասին։ Ավելին՝ ՀՀ ԶՈՒ սպառազինությունը ձեռք է բերվել ռազմական բյուջեի աճին զուգընթաց։ Հավելեն նաև, որ ՀՀ ռազմական բյուջեն ՀՀ ոչ մի իշխանության օրոք առանձնակի ֆանտաստիկ աճ չի գրանցել ու կտրուկ ծավալներով ավելացել, հատկապես ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մի գուցե ռազմական ոլորտում հատկացումների չափաբաժինը մի փոքր ավել է եղել, բայց դրանք այնպիսի ահռելի գումարներ չեն, որոնք կարող էին հանգեցնել զինամթերքի աննախադեպ՝ ասենք կրկնակի կամ եռակի ծավալների հասնեին, քան նախկինում էին։ Դա միանշանակ այդպես չէ։

Եվ ընդհանուր առմամբ՝ եթե փորձենք հետևել ընդհանուր վիճակագրությանը, ապա նոր սպառազինությունների ձեռքբերման, նրանց արժեքի, քանակի խորքային վերլուծություն կատարել, սկսած դեռևս 1990-ականներից, ցանկացած տարի, եթե համեմատենք նախորդ տարվա ունեցած ձեռքբերումների հետ, ապա ակնհայտորեն կարձանագրենք, որ ԶՈՒ-ին տրամադրվող ֆինանսները, հետևաբար նաև սպառազինություններն ակնհայտորեն աճել են՝ պատերազմի ինտենսիվությանը, դրան նախապատրաստությանը, ինչպես նաև միջազգային գներին համապատասխան։

Մի կարևոր դրվագի ևս անդրադառնանք․ Արծրուն Հովհաննիսյանի կողմից 2012 թվականին ՀՀ կողմից զինտեխնիկայի ձեռքբերման փաստի անընդհատ շեշտումը խոսում է այն մասին, որ սպառազինությունների ձեռքբերման թվերի աճը և պայմանավորվածությունները էվոլուցիոն գործընթացի արդյունք են, այնպես որ, հնարավոր չէ վերլուծություն անել ու շահարկել միայն վերջին երկու տարվա ընթացքում ունեցած նվաճումներն ու ձեռքբերումները։ Ավելին՝ հենց 2012 թվականի շեշտադրմամբ փորձ է արվում թվային մանիպուլիացիաներ անել և իրենց արված անպատասխանատու ու պապուլիստական հայտարարությունները քողարկել։

Ամփոփելով` նշենք հետևյալը․ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո անընդհատ խոսվում է նոր զինատեսակների ու բանակի սպառազինության համալրման մասին, այս թեման տարբեր շահարկումների ու քննադատության առիթ է հանդիսացել, սրա մասին շատ է խոսվել։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք առանձնացնենք․ Հովհաննիսյանն իր խոսքում խոսում է 2012 թվականից ձեռք բերվող զինտեխնիկայի ծավալների մասին, սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ 2012-ից պետությունը փաստացի պատրաստ է եղել հակառակորդի հարձակմանը, քանի որ  ահռելի արմատական թարմացում և մեծացում է իրականցվել, և այդ ժամանակի համար լրիվ նոր սպառազինություններ արդեն իսկ ձեռքբերված են եղել։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված