Հայաստան է ժամանել Աբխազիայի կամավորների առաջին խումբը
Ուշադրության կենտրոնումԱրցախյան պատերազմին մասնակցելու, մեր բանակին սատարելու և մեր զինվորի կողքին կանգնելու համար ողջ աշխարհից տարբեր խմբեր են հայրենիք վերադարձել: Շատերն անգամ դրսում իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով եկել են Արցախ, մասնակցել պատերազմին և զոհվել: Հանուն հայրենիքի պայքարը շարունակվում է: Շարունակվում է նաև հայորդիների հոսքը դեպի Արցախ: Պատերազմին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Աբխազիայից կամավորների առաջին խումբը: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի նախագահի միջազգային կապերի գծով օգնական Ախրա Ավիդզբան իր ֆեյսբուքյան էջում: «Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը: Ուստի Աբխազիայից կամավորականների առաջին խումբը՝ «Համշեն»-ը մեկնում է: Աստված պահապան յուրաքանչյուրին»,-գրել է Ավիդզբան:
Սերինե Բադալյան