Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» շարժման շուրջօրյա հանրահավաքվեն արևմտյան հոգեբանական ակումբներին է հիշեցնում
Ուշադրության կենտրոնումԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» շարժման շուրջօրյա հանրահավաքային ակցիան ձևի առումով ակամա հիշեցնում է արևմտյան հոգեբանական ակումբներին, այդ հավաքներում ընդունված ընթացակարգը, երբ տարբեր խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ազատ խոսել: Առկա է արտահայտվել ցանկացող յուրաքանչյուր անձին լուրջ դեմքով ու համակ ուշադրությամբ ունկնդրող լսարան, որը բանախոսին, անկախ նրա հնչեցրած խոսքի բովանդակությունն ընկալելու կարողությունից, նրա ներկայացրած կարծիքը կիսելու կամ մերժելու հանգամանքից, պատրաստ է նաև բուռն ծափողջյուններով ողջունել հանրության որոշակի խմբի առջև՝ այն էլ բեմահարթակից, սեփական խոսքի իրավունքի իրացումից զարմացած և ոգևորված յուրաքանչյուր «հռետորի»(շատ հաճախ նաև՝ առաջնորդի երևակայական հոգեվիճակում հայտնված անձնավորության)…
Հ.Գ. Լիովին կիսում եմ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի», առհասարակ ընդդիմության ողջամիտ հատվածի մոտեցումներն ու վարքագիծը՝ ներկա ներքաղաքական գործընթացների հետ կապված: