Սահմանադրական հանրաքվեի մասով
BlogԱլեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Քաղաքացին պետք է հասկանա, որ փոփոխվող Սահմանադրությանը «ԱՅՈ» կամ «ՈՉ» ասելիս պետք է ոչ թե առաջնորդվի, թե «Այո»-ի ու «Ոչ»-ի թիմերից ով է ավելի գրագետ քարոզարշավ անցկացնում, այլ ուղղակի իր մեջ ուժ պետք է գտնի ու կարդա փոփոխվող նախագիծը/նրա վերաբերյալ մեկնաբանությունները:
Կըմբռնի Սահմանադրության դրույթները, շատ լավ, քվերակելիս կիմանա հանուն կամ ընդդեմ ինչի է քվերակելու: Չի ըմբռնի, թող այդ ժամանակ դիմի գործող երկու շտաբերի ներկայացուցիչներին, որ մեկնաբանեն:
Թե չէ քարոզարշավին հետևելիս տպավորություն է, թե կուսակացական ընտրապայքար է, մինչդեռ Սահմանադրություն կոչվածը քաղաքացու քաղաքական/պետական իշխանություն ձևավորելու ձեռնարկն է և 4-5 տարվա համար չէ, որ նախատեսված է: