Հրետանավորները փայլուն են գործում. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
Ուշադրության կենտրոնումԱրցախի Պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է հրետանավորների բարձր արդյունավետությամբ աշխատանքը՝ նշելով, որ նրանք փայլուն են գործում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, տեսանյութում հրետանավորներն ընդգծում են՝ չկա այդպիսի նշանակետ, որ իրենցից փախնի:
Պատերազմի առաջին իսկ օրից հրետանավորներն ամենալարված տեղանքներում են: Այն հատվածներում, որտեղ հրետանավորների կարիքը կա, նրանք կարճ ժամանակում գերազանց կատարում են իրենց առջև դրված խնդիրները: Տղաները վստահեցնում են, որ իրենց մարտական ոգին բարձր է, տրամադրությունները՝ նույնպես: Մինչև վերջին զինվորը պատրաստ է շարունակել պայքարը՝ ամեն մի ոտնձգություն հետ մղելու համար:
Ավելին՝ այստեղ