Նոր սահմանադրությունը՝ ճիվաղ է
Ուշադրության կենտրոնումԱրթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Քաղաքացին միմիայն իրավունքներ ունի, իսկ իշխանությունները՝ պարտականություններ: Նոր սահմանադրության մեջ իշխանությունը զրկել է իրեն պարտականություններից... ու եթե վաղը մենք գնալու ենք ու ասենք այո, նոր սահմանադրությանը, ապա այլևս հնարավորություն անգամ չենք ունենալու իշխանություններին հիշեցնելու իր իսկ պարտականությունների մասին...
Իսկ իշխանությունն էլ անողորմաբար ասելու է՝ ձեր որոշումն էր, նոր սահմանադրությունը: Ուստի ավելի աչալուրջ եղեք սիրելիներս ու մեկընդմիշտ հիշեք. եթե իշխանությունը ժողովրդին զրկում է իրավունքներից, ապա այս նոր սահմանադրությունը՝ ճիվաղ է... ընտրությունը մեկն է՝ ձերը...