Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


BP-ն խաղի մեջ է

Օրերս Շավարշ Քոչարյանը՝ նոյեմբերին, հայտարարել է, որ ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի:

Որպեսզի ՄԱԿ-ը որևէ երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնի, պետք է դրա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել և Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն համապատասխան բանաձև:

Ըստ էության՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից 3-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են, որոնք մշտապես հանդես են գալիս որպես լուծման միջնորդ և այս ընթացքում բազմիցս կոչ են արել դադարեցնել կրակը։ Նրանք նաև կազմակերպել են հանդիպում արտգործնախարարների միջև և երեք անգամ հասել են հրադադարի որոշման, որը չի պահպանել Ադրբեջանը։ Ուրեմն, վստահաբար, այդ երկրներին նկատի չունի Շավարշ Քոչարյանը` գործընթացը տապալող ասելով։

Չինաստանը պատերազմի առաջին իսկ օրից մի կողմ է քաշվել, նա որևէ կերպ չի խառնվում գործընթացներին, անգամ՝ կարծիք հայտնելու մասով, շահագրգիռ չէ որևէ կերպ։ Այսպես ասած՝ նրա համար միևնույն է, թե ինչ է կատարվում Արցախում։

Մնում է Մեծ Բրիտանիան, որին և նկատի ուներ Շավարշ Քոչարյանը։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ պետք է Մեծ Բրիտանիան շահագրգիռ լինի։ Փաստացի Բրիտանական նավթային British Petroleum կորպորացիայի՝ Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը նամակ հղեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հանդես գալով հօգուտ Ադրբեջանի, ցավակցել էր զոհերի, գնդակոծությունների համար և հայտարարել, որ BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:

Ի դեպ՝ դեռևս 2017 թվականին Բաքվում ճեպազրույցով հանդես եկան այդ երկրի և Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախարարները, որի ժամանակ նշվեց, որ Ադրբեջանում գործում են ավելի քան 500 բրիտանական հիմնարկներ, Բրիթիշ Պետրոլիումը Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է, մասնակցում է ադրբեջանական նավթագազային 7 նախագծերի, այդ թվում՝ «Շահ Դենիզն» նավթահանք, «Հարավային գազային միջանցք», Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտիան գազամուղ և այլն։

Հավելենք նաև, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ունեցած բիզնես շահերը պետք է զարգացնի նաև Թուրքիայի օգնությամբ։ Թուրքիան իր հերթին Արևմուտքում ունի բիզնես ու քաղաքական շահեր, որոնք պետք է իրականացնի Մեծ Բրիտանիայի օգնությամբ։ Եվ սա այն ժամանակահատվածն է, որտեղ համընկնում են Թուրքիայի ու Անգլիայի շահերը։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համագործակցում են թուրքական հետախուզության հետ։

Հուլիս ամսին, երբ Ադրբեջանը կարճատև պատերազմ սկսեց Հայաստանի հետ սահմանին, նույն ժամանակ Թուրքիան առաջին անգամ ակտիվություն ցուցաբերեց։ Նա հայտարարեց, որ ամեն կերպ կաջակցեն Ադրբեջանին՝ թե՛ զենքով, թե՛ զորքով ու այլ բաներով։ Նույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար նշանակվեց Ռիչարդ Մուրը, որը եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և բավական մտերիմ հարաբերություն ունի Էրդողանի հետ՝ ընկերներ են։ Եվ հիմա Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները, ըստ տարբեր հրապարակումների, ակտիվորեն աշխատում են Թուրքիայի հետ Արցախյան պատերազմի շուրջ։

Այս օրերին բավականին հրապարակումներ եղան, անգամ նշվում էր, որ այս անգամ ադրբեջանական օպերացիան պլանավորվել է նույն Ռիչարդ Մուրի օգնությամբ, որին այնուհետ նշանակել են բրիտանական հետախուզության ղեկավար։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված