Վահրամ, ես սեպտեմբերի 28-ից արդեն Ստեփանակերտում էի, դուք չեք կարող դա չիմանալ, որովհետև ես ամեն օր մեր փառապանծ գեներալների հետ էի. Արցախի նախկին վարչապետ
Ուշադրության կենտրոնումԱրցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն արձագանքել է երկրի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի գրառմանը:
«Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք!
Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»,-գրել էր Դանիելյանը:
«Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի»,-գրառման տակ մեկնաբանել է Պողոսյանը:
Դանիելյանն իր հերթին պատասխանել է նախագահի խոսնակին. «Վահրամ ես Սեպտեմբերի 28-ից արդեն Ստեփանակերտում էի, դուք չեք կարող դա չիմանալ, որովհետև ես ամեն օր մեր փառապանծ գեներալների հետ էի։ 10 օր առաջ Շուշիում։ Ինչ մնում է իմ գրառմանը, ապա ես գրել եմ պանիկյորնեի մասին, առանց անձնավորելու, լավ հասկանալով, թե ինչ վնաս է տալիս խուճապը պատերազմի պայմաններում։ Ցավոք, ես էլ ձեզ չտեսա, որը իհարկե, չի նշանակում, թե դուք Ստեփանակերտում չեք։ Մեզ բոլորիս հաղթանակ եմ մաղթում»,-նշել է նա: