Թուրքիայից Ռուսաստան արտահանող և արտադրող ընկերությունները հայտնվել են խորը ճգնաժամի մեջ
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքիայից Ռուսաստան թարմ բանջարեղեն և միրգ արտահանող և արտադրող ընկերությունները հայտնվել են խորը ճգնաժամի մեջ:
Ադանան համարվում է Թուրքիայում թարմ մրգեր և բանջարեղեն արտադրող թիվ մեկ նահանգը: Հենց Ադանայից էլ սկսվել է արտադրողների և արտահանողների բողոքը, որն ուղղված է Թուրքքիայի քաղաքական դաշտին: Ադանայի արտադրողների միության նախագահ Վեդաթ Դելոքեյը հայտարարել է, որ ԱԶԿ-ի վարած ոչ հեռատես արտաքին քաղաքականության պատճառով ,այսօր թարմ միրգ և բանջարեղեն արտադրող և արտահանող ընկերությունները կանգնել են խորը ճգնաժամի առջև, քանի որ կորցրել են Ռուսաստանի շուկան: Վ
եդաթ Դելոքեյը կոչ է անում և խնդրում է, որպիսզի ԱԶԿ-ն մի պահ հետ կանգնի իր պատերազմ հրահրող քաղաքականությունից և մտածի երկրի տնտեսության մասին: Նա նաև ասել է, որ արդեն հազարավոր տոննաներով միրգ և բանջարեղեն դարձել են անպիտան անգամ ներքին շուկայի համար: