Հայաստանի Հանրապետության Նախագահի ասուլիսը տվեց բազմաթիվ պատասխաններ
BlogԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանի Հանրապետության Նախագահի ասուլիսը, իհարկե, տվեց բազմաթիվ պատասխաններ, դառնալով ոչ միայն օրվա, այլ ողջ քարոզարշավի հիմնական իրադարձությունը:
Հնչեցին շիտակ և «անհարմար» հարցեր, սպառիչ հիմնավորումներ, ուղիղ խոսք:
Երկու հարց, այնուհանդերձ, ունեմ ես:
1. Ինչու՞ է մեր ընդդիմախոսների մի մասը թողել ասուլիսի բովանդակությունը և սևեռվել ձևաչափի վրա:
2. Ինչպե՞ս կարելի է խախտել տարրական բարեկրթության, կոլեգիալության, լրագրողական համերաշխության սկզբունքները և անհիմն պիտակավորել ասուլիսին մասնակցած լրագրողներին և մեկնաբաններին: