Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հակասո՞ւմ է Հայաստանի Սահմանադրությանը
Ուշադրության կենտրոնումՍիրելի ընկերներ,
Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս և ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։ Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին և ոչ թե պատերազմ․․խնդրում եմ պարզապես մտածեք և վերլուծեք։
Որպես սահմանադրագետ կասեմ իմ կարծիքը կարճ․ Խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է և չի կարող պարզապես ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից։
Փաստաբան Արամ Վարդևանյան