Ռուս խաղաղապահները ժամանում են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)
TVՌուս խաղաղապահները ժամանել են Հայաստան և մեկնել Լեռնային Ղարաբաղ: Ամբողջ գիշեր Էրեբունի օդանավակայանում ստեղծվում էին ռազմական և հատուկ տեխնիկայի շարասյուներ, գրում է ՏԱՍՍ֊ը: Ռազմական շարասյուները պետք է հաղթահարեին մոտ 300 կմ մինչև տեղակայման կետ: Դիտորդական կետեր կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Ռուս խաղաղապահները նաև վերահսկելու են Լաչինի միջանցքը: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կմնան հինգ տարի: