Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Ինչ­պե՞ս կանց­նի հե­տ­պա­տե­րազ­մյան «փոր­ձաշր­ջա­նը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում 44 օր տևող պատերազմական գործողություններն ավարտվեցին հայկական կողմի համար բավականին ծանրագույն, ստորացուցիչ, խայտառակ պայմաններ նախատեսող համաձայնագրով։ Պատերազմի օրերին հանրությունը հույսեր էր տածում, որ ռազմական գործողություններն այլ կերպ պետք է ավարտվեն՝ մասնավորապես Ադրբեջանին հրադադար պարտադրելու տեսքով։ Սակայն հրադադարի կնքումը լիովին անսպասելի էր մեր հասարակության համար, մարդիկ հոգեբանորեն պատրաստ չէին այն տարբերակին, որ ռազմական գործողությունների արդյունքում կարող են նման պայմաններ թելադրվել հայկական կողմին։

Պայմաններ, որ նույնիսկ ամենածանր տարբերակներում չի էլ ենթադրվել, պայմաններ, որ նույնիսկ թուրքը չէր կարող երազել: Ուստի բնական է, որ ադեկվատ հանրությունը, երկիր ու հայրենիք սիրող հանրությունը չի էլ ցանկանում համակերպվել այս իրավիճակի հետ։ Եվ մի կողմից էլ հաղթանակի սպասող հասարակության համար զարգացումների կտրուկ շրջադարձը կրքերի բորբոքման տեղիք է տալիս։ Խնդիրն այն է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը բազմաթիվ կորուստներ և զոհեր ունեցավ՝ թե՛ մարդկային և թե՛ նյութական, և չհաշված, որ բազմահազար արցախցիներ ստիպված եղան տեղահանվել իրենց բնակավայրերից։ Եվ, բնականաբար, քաղաքացիները պետք է հարց տան, իսկ եթե այսպիսի հրադադարի պայմաններ էինք ունենալու, ապա ի՞նչ նպատակի էին ծառայում մեծ կորուստները։

Եվ սա ամենատրամաբանական հարցերից մեկն է, որ հնչում է այս օրերին: Իսկ հասարակական մթնոլորտի թեժացումը հանգեցնում է էներգետիկ պոռթկումների, և եթե մենք չկարողանանք կառավարել հանրային էմոցիոնալ ֆոնը, ապա նոր բախումները և այլ բացասական երևույթներն անխուսափելի կլինեն։ Այս իմաստով հատկանշական է, որ ամենայն հավանականությամբ պատերազմից հետո ռազմական դրության ռեժիմը որոշ ժամանակ պահպանվելու է։ Բայց խնդիրը ոչ այնքան այս յոթ օրն է, որքան առաջիկա երեք օրերը, որից հետո ընթանալու են անդառնալի գործընթացներ, որից հետո այլևս կարող ենք մեզ համարել ստորացված, բնավեր ու տնավեր, դավաճանված: Եվ այս օրերը լուրջ փորձաշրջան են մեզ բոլորիս համար։

Ու առաջին հերթին իշխանության համար, ավելի ճիշտ՝ իշխանական մեծամասնության համար, որովհետև իշխանության վերնախավ այս պահին փաստացի, որպես այդպիսին, չկա: Իշխանությունների խնդիրն է այս ժամանակահատվածն օգտագործել և փորձել մեղմացնել առկա հանրային թեժ մթնոլորտը, որը կարող է բողոքի ավելի մեծ ու ավելի թեժ դրսևորումների և նոր բախումների տեղիք տալ։ Այս յոթօրյա փորձությունը կարևոր նշանակություն ունի նաև հանրության համար։ Այս ժամանակահատվածը քաղաքացիներին հնարավորություն պետք է տա դուրս գալ էմոցիոնալ վիճակից և փորձել առավել սթափ վերլուծել իրադրությունը։ Հանրության խնդիրն է հասկանալ, թե այս պայմաններում ինչ ունենք և ինչ ենք կորցրել, ինչպես կարող է դասեր քաղել անցյալից ու ինչպես պետք է կառուցել ապագան։

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ այս իրադրությունն առանց քաղաքական հետևանքների հարց է դնում։ Եվ բնական է, որ, ըստ այդմ, քաղաքական գործընթացների ակտիվացում պետք է տեղի ունենա։ Քաղաքական ուժերն արդեն իսկ ցանկանում են վերախմբավորել առկա քաղաքական լանդշաֆտը։ Բայց գլխավոր խնդիրը, որն այսօր ծառացած է մեր առջև, այն է, որ պետք է խուսափել հանրային թշնամանքի նոր դրսևորումներից։ Մենք ունենք ընդամենը երեք օր: Միայն երեք օր՝ եզրակացություններ անելու և փրկելու երկիրը, Արցախ աշխարհը: Ուստի հարկ է, որ բոլոր ուժերն այս հարցին ադեկվատ մոտենան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան
Ամենադիտված