Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, տրիբունալի ուրվականն է իրեն վախեցնում. քաղաքագետ
BlogԱկնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մանրակրկիտ ու բացահայտ կերպով պատրաստվել են պատերազմի։
Ակնհայտ է, որ պատերազմը սկսվելու մասին տեղյակ են եղել առնվազն ԱՄՆ, Բրիտանիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները։
Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարությանը տեղեկացրել են դրա մասին։
Այստեղից առաջանում են հարցեր Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը.
-ինչ քաղաքական ու ռազմական միջոցառումներ են իրականացրել,
- ինչու քաղաքական ու ռազմական անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացրել։
Այդ ամենը միտումնավոր կերպով է արվել (կամ չի արվել), թե կոմպետենտության ու հանցավոր անգործության պատճառով։
Այս հարցերի պատասխանը պետք է լսվեն ռազմական տրիբունալում։
Սա է պատճառը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, տրիբունալի ուրվականն է իրեն վախեցնում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան