Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


ԱՄՆ-ը պետք է աշխատի, որ ԼՂ կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան. Կոնգրեսականները դիմել են Բայդենին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալլոունը և Ջեքի Սփեյերը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին:

Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ծանր հարձակման հետևանքով կրելով մեծաքանակ կորուստներ ու կանգնելով հազարավոր հայերի  գոյության սպառնալիքի առաջ` Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանի կողմից միջնորդված խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը թեև դադարեցրել է ռազմական գործողությունները, սակայն շատ ծանր գնով` Հայաստանի համար. Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Լեռնային Ղարաբաղի տարածքները, Բաքվի համար ցամաքային կապ է ստեղծվելու Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, իսկ ռուս խաղաղախահները ԼՂ-ում կանխելու են ռազմական գործողոթյունների վերսկսումը:

«Մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց խորապես մտահոգված ենք այս համաձայնագրի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով, որոնք չեն կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն առավել ակտիվ գործեին, իսկ նման քայլերի բացակայությունն ավելի է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությանը, գործնական քայլերին ու դրանց հետևանքով արձանագրված իրողություններին: Քանի որ ստանձնում եք ԱՄՆ նախագահի պաշտոնը, Դուք հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը կաջակցի ժողովրդավարությանը, մարդու և, մասնավորապես, ազատ ինքնորոշման իրավունքներին:

Առաջին. հավատացած ենք, որ Ձեր վարչակազմը կկասեցնի Ազատության թիվ 907 ակտն Ադրբեջանի մասով` դադարեցնելով այդ երկրին տրվող ռազմական օգնոթյունը, որը նախորդ երկու տարում գերազանցել է 100 միլիոն դոլարը: ԱՄՆ-ը չպետք է աջակցի այն երկրի ներուժի մեծացմանը, որը ռազմական ուժ է կիրառում հարևանների նկատմամբ:

Երկրորդ. ԱՄՆ-ը պետք է կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում` հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Այս շաբաթ հաստատված զինադադարը որևէ կերպ չի կարգավորում հակամարտությունն ու չի երաշխավորում երկարաժամկետ խաղաղություն: ԱՄՆ-ը պետք է աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սահմանվի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

Երրորդ. Մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, բնակչությունն ու ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են Ադրբեջանի ռազմական հարվածների, մասնավորապես` հրթիռահրետակոծման ու արգելված զինատեսակների կիրառման հետևանքով: Մենք պետք է երաշխավորենք, որ տեղահանված հայ փախստականները կարող են վերադառնալ, և որ նրանց անվտանգության համար սպառնալիքներ չեն լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Չորրորդ. ԱՄՆ-ը պետք է լրջորեն վերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պարբերաբար հանդես է գալիս Միացյալ նահանգների դեմ: Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Կիպրոսում Թուրքիայի քաղաքականությունն ապակայունացնող է եղել: Թուրքիան, ինչպես գիտեք, արդեն փորձարկել է ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը` հակառակ ԱՄՆ օրենսդրության: Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի քաղաքականության վերանայում Թուրքիայի հանդեպ` մեր արժեքներին և շահերին համապատասխան:

Վերջապես, ԱՄՆ-ը պետք է ձգտի ամրապնդել կապերը Հայաստանի հետ, երիտասարդ ժողովրդավարություն, որը ցնցվել է վերջին մեկ ամսվա իրադարձություններից: Խնդրում ենք, որ Ձեր վարչակազմը միջոցներ գտնի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»,- նշել են նամակում կոնգրեսականները:

Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված