Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ ՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան


Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Դժվարին պահ է բոլորիս համար,
-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:

Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է: «Բայց սա չի նշանակում, որ որևէ ձևով այդ զգացումները, որոնք բոլորիս սրտերում և հոգում են, պետք է վերածվեն վանդալիզմի, ծեծի և այդ դառնությունն իրար հանդեպ ուղղելուն,- ասել է նախագահ Սարգսյանը: -Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մենք որպես հայեր ունենք ամենակարևոր արժեքներից մեկը՝ հայ կյանքը: Եվ մենք չենք կարող շռայլ լինել: Եղեռնի ժամանակ 1,5 միլիոն մարդ կորցրած ազգը չի կարող շռայլ լինել: Յուրաքանչյուր հայի կյանք, անկախ նրանից, թե այդ հայը որ կուսակցության է պատկանում, անկախ նրանից, թե այդ հայը լավն է, վատն է, ագահ է, առատաձեռն է, կին է, տղամարդ է, մեծ է, երեխա է, մեզ համար հսկայական արժեք է: Մենք աղքատ ենք մարդկային ռեսուրսներով: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր կողքին նստած հայի նկատմամբ վարվի ինչպես իր քրոջ և եղբոր հետ: Կառավարության շենքը և այդ շենքում գտնվող կահույքը, շենք, որը կառուցել է Թամանյանը, և կահույքը, որը գնվել է մեր հարկատուների փողերով, ի՞նչ մեղք ունեն: Նույնը վերաբերում է Ազգային ժողովի շենքին: Եթե ասելիք ունենք, կա խոսելու մարդկային ձև՝ հանդուրժելով, լսելով իրար»:

Հանրապետության նախագահը նշել է, որ եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք և լուծենք: «Այսօր ունենք խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, և դրանք պետք է լուծել միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում,-ասել է երկրի նախագահը: -Որպես նախագահ՝ ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ մեր բոլոր քննարկումները պետք է լինեն օրենքի և օրինականության շրջանակում: Մենք ընտանիք ենք, և եթե ընտանիքում դժբախտություն կա, մեկը մյուսին մեղադրելն այս պահի խնդիրը չէ: Վերլուծե՞լ, թե ինչու այդպես եղավ: Իհարկե՛: Այդ վերլուծությունից հետո ճիշտ եզրակացություններ անե՞լ: Իհարկե՛: Եթե կարիք կա, ընտանիքում փոփոխություննե՞ր անել: Իհարկե՛: Բայց միայն քաղաքակիրթ ձևով: Անընդունելի է, եթե նույնիսկ համաձայն չես Ազգային ժողովի նախագահի հետ, վարվել նրա հետ այնպես, ինչպես վարվեցին»:

Միաժամանակ, նախագահը կարևորել է նաև իրավապահների գործունեությունը՝ նշելով. «Որևէ դեպքում որևէ ոստիկան կամ ծառայության աշխատակից առիթ չպետք է տա, որ ինքը կամ ծառայությունը քննադատվի: Ոչ մի դեպքում: Կայունությունն էական է»:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը: -Դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ: Ո՞ր երկրներն են առաջատար դառնալու կամ առաջնագծում լինելու: Այն երկրները, որոնք ունենալու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Աշխարհն այդ ճանապարհով է գնում: Մենք պետք է այդ ճանապարհի առաջամարտիկները լինենք և՛ տնտեսության իմաստով, և՛ ապագայի: Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է ոտքի կանգնենք և կազմակերպվենք: Կազմակերպված ասելով նկատի ունեմ նաև ազգային և պետական կարգապահությունը:

Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի: Եվ ինչպես ենք անելու, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանի հետ ավելի կապվեն: Շատ շնորհակալ եմ բոլորին, նաև որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ մոտ 200 մլն դոլարի նվիրատվություն է եղել: Սակայն կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին»: Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:

Ինչ վերաբերում է առաջ շարժվելու բանաձևին, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցի, նախագահը մասնավորապես ասել է. «Առաջ գնալու ճանապարհը շատ պարզ է: Սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք՝ 10 դրամ ունենք, այլ ոչ թե ասենք՝ 1000 ունենք: Եթե այսօր տեսնում ենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չէ, ամեն ինչ պետք է անենք, որ 10 տարի հետո մեր բանակը լինի ցանկացած երկրի բանակից ավելի հզոր: Ոչ միայն մեր բանակն ենք կառուցելու, այլև՝ մեր տնտեսությունը: Մենք պետք է կառուցենք հզոր հայրենիք, և դրա բաղադրիչներից մեկը հետևյալն է՝ իրավունք չունենք իրար խաբել, ներկայացնել ցանկալին որպես իրականություն: Լինենք կարգապահ, հարգալից իրար հանդեպ: Կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժերին՝ հետևեք մեր ժողովրդի օրինակին: Ռազմի դաշտում զինվորները նայո՞ւմ են՝ ով որ կուսակցությունից է: Ո՛չ: Ռազմի դաշտում բոլորս մի բանի կողմնակից էինք՝ հայրենիքի, մեր ժողովրդի:

Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները և օգտագործենք սառը տրամաբանությունը:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը: Մենք տարբեր ենք, բայց բոլորս պատկանում ենք նույն ընտանիքին: Ունեցեք տարբեր կարծիք, տարբեր մոտեցում, վաղը ըստ ձեր խղճի և մտքի, գաղափարի ընտրություն կատարեք, բայց երբեք մի մոռացեք, որ նույն ազգի զավակներն եք:

Ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու:

Կոչ եմ անում լինել հանդուրժող, նույնիսկ ամենազգացական, դժվարին պայմաններում կարողանանք ճիշտ գնահատականներ տալ այսօր ու վաղը գնալ առաջ: Անթույլատրելի է, եթե տեսնենք ընդհարումներ: Բոլոր ինստիտուտները կան՝ ձեր ուրախությունն ու դժգոհությունը հայտնելու, քննարկումները կազմակերպելու, լսելու, բանավիճելու:

Ավելին՝ այստեղ

 

 
 
Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Ամենադիտված