Հրանտ Բագրատյանն ասաց՝ մահասարսուռ փաստեր ունի, որ տեղի է ունեցել դավաճանություն
Ուշադրության կենտրոնումՀիմա ես կասեմ մահասարսուռ փաստեր, դրա հիմնական նպատակն այն է, որ ցույց տանք՝ եղել է մտածված դավաճանություն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքերով, պատմության մեջ ղեկավար չենք ունեցել, որ երկրի 25 տոկոսը հանձնի ու գնա…
Բագրատյանի այս խոսքերից հետո հրապարակում իրավիճակը խիստ լարվեց, ինչ-որ մարդիկ հայտնվեցին այնտեղ: Բագրատյանը հորդորեց չտրվել սադրանքներին:
«Սորոսականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գալով իշխանության, փորձել են ապացուցել, որ կստեղծեն քաղաքական օժանդակության այլ կոալիցիա, խոսքն Արևմուտքի մասին է:
Այդ Արևմուտքն իր դեմքը ցույց տվեց, երբ Մեծ Բրիտանիան դեմ քվեարկեց այն որոշմանը, որով պատերազմը պետք է կանգնեցվեր:
Երեկ արդեն նյութեր են հրապարակվել, որ ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի հետախուզության կողմից, ղեկավարի կողմից, որ արքայազն Չարլզի լավագույն ընկերն է: Չարլզի մի լավագույն ընկերն էլ Հայաստանում է:
Այսինքն, այս գործընթացները սկսել են Արմեն Սարգսյանի գալով։ Նիկոլը շարունակել է: Այս քաղաքական գործընթացների արդյունքում մենք սկսեցինք վարկաբեկել Ռուսաստանին: Փորձը ցույց տվեց, որ մեր թիկունքին չկանգնեց որևէ մեկը, ու եթե Ռուսաստանը մեզ չօգներ, պատերազմը 7 օրից ավարտվելու էր՝ մեր լիակատար պարտությամբ»:
Բագրատյանը խոսեց նաև հին տղաներին, ովքեր կռվել են ու հաղթանակ տարել, նեղելու ու ձերբակալելու մասին. «Խաչատուրով, Օգանովսկի…»:
Ավելին՝ այստեղ