Հրանտ Բագրատյանն ասաց, թե ինչու մենք կարող ենք չկատարել Քելբաջարի մասին կետը
Ուշադրության կենտրոնումԼրջորեն պետք է բարձրացնել Քելբաջարի հարցը, եթե Քելբաջար չկա, Արցախ չի կարող լինել: Բանակցելու ժամանակ, երբ քարտեզը գծվել է, հայկական բանակցողը չի իմացել, որ Քելբաջարի շրջանը Շահումյանի շրջանն է: Այն Շահումյանի շրջան է կոչվում, քանի որ այնտեղ եկել են Շահումյանի ժողովուրդը: Այն ժամանակ 6+1 էր, իսկ դրա պատճառով դարձնում են 5+2: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը։
«Բանակցողը չի իմանում, որ այդ քարտեզը ստորագրելու դեպքում կտրվում է կապը Կապանի ու Գորիսի միջև, քանի, որ այդ ճանապարհի մի մասն արդեն անցնելու է Ադրբեջանի տարածք: Սա բնորոշ է այս իշխանություններին, առանց խորհրդակցելու մեծ-մեծ որոշում են, ինչի դառը պտուղները քաղում ենք»,-ասաց նա:
Բագրատյանը հայտարարեց, որ նույն Քելբաջարի մասով կետը հայկական կողմը կարող է չկատարել. «Երեկ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարում են, թե թուրք խաղաղապահներն այնտեղ պետք է լինեն ու ցույց են տալիս ստորագրած փաստաթղթի իրենց տարբերակը: Ռուսական կողմն ասում է, որ նման բան չկա, իսկ հայկական կողմը լռում է: Ո՞ւր են Փաշինյանն ու Մնացականյանը, ո՞ւր է նախագահը»:
Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլին պետք է շուտ հեռացնել, որպեսզի որոշ բաներ փոխվեն:
Ավելին՝ այստեղ