Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015թ. ծրագիրը

Հասարակություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն, բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը: Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից: Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողն երի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը՝ վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Հիշեցնելով, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու հանձնարարություն էր ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարության ղեկավարը ամբիոնի մոտ է հրավիրել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողով ի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Նախարարը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գործերի հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:

Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, նախարարը վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում: Վարչապետն առաջարկել է նաև համապատասխան նախարարություններին՝ համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, - ասել է կառավարության ղեկավարը: - Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալ ով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»: Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու, և համոզմունք հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:

Նրա խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը: Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-Õ « որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը:

ՀՀ կառավարությունը որոշել է «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար հետևյալ էական պայմաններով. ՍՊԸ-ն վերը նշված տարածքում գործունեություն է իրականացնելու բացառապես իր ներկայացրած գործարար ծրագրում նշված նորարարական տեխնոլոգիայով, ընկերությունն իր արտադրանքի 100 տոկոսն արտահանելու է ՀՀ տարածքից դուրս, ընկերությունը բացառելու է ՀՀ տարածքում գործող որևէ այլ ընկերության հզորությունների տեղափոխումը նշված տարածք, ինչպես նաև կատարելու է գործարար ծրագրով նախատեսված նոր ներդրումներ և ստեղծելու է նոր աշխատատեղեր: Շահագործողի թույլտվությունը տրամադրվել է հինգ տարով:

Գործադիրն հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015թ. ծրագիրը, որի նպատակն է ենթակառուցվածքի ոլորտային բարեփոխումը, կառույցների հզորացումը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ԵԱՏՄ և ԵՄ օրենսդրության համադրությունների ու հակասությունների հաշվառմամբ ՀՀ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
ՀՀ կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Բագարան համայնքում չորս հակակարկտային կայանքի ձեռքբերման և տեղակայման համար Արմավիրի մարզպետարանին հատկացնել 16 մլն դրամ: Մարզի գյուղատնտեսությունն ամեն տարի զգալի վնաս է կրում կարկուտի պատճառով: Իր նախորդ նիստում գործադիրը սահմանել է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկին 2015թ. հատկացվելու է 10 մլրդ դրամ: Ելնելով դրանից, կառավարությունը որոշել է ԿԲ-ին հատկացնել 10 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ՝ մարմաÕ ¶ որոշակի ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով:

Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես, Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:

ՀՀ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի Արծվանքի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ, իսկ իր նախկին որոշումներից մեկը՝ ուժը կորցրած ճանաչելու որոշում: Դրանով կկարգավորվեն ոչ միայն այդ համայնքների, այլև համապետական կարևոր նշանակություն ունեցող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողօգտագործման խնդիրները:

Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված տարածքները ձեռք բերողներից մեկի՝ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, ինչն անհնար է դարձնում այդ տարածքների օտարումը: Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերող ճանաչել &laq uo;Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, ինչպես նաև սեփականության օտարումն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015թ. սեպտեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011թ. ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրի երկրորդ տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Այդտեղ եղած գույքի և հողատարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու կառավարության որոշման ընդունումից առաջ նախատեսվում է ուսումնասիրել գույքը և հողատարածքը, ինչի վերաբերյալ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Օդային փոխադրման ոլոր տում ներկայումս իրականացվող ազատականացման քաղաքականությունը ներառում է նաև ընթացակարգերի պարզեցում՝ միաժամանակ պատշաճ մակարդակի պահպանելով թռիչքային անվտանգության պահանջները: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ բարելավում է երկրի գործարար միջավայրը և պարզեցնում քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման ընթացակարգերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում:

Նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է զինծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողին անհրաժեշտության դեպքում բուժման հնարավորություն տալ արտերկրում: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով օրինագիծը, կառավարությունն այն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:

Գործադիրը քննարկել է «Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռու գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի և ևս երեք օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը ըստ հեղինակների՝ ԱԺ մի խումբ պատգամավորների, հեռավոր համայնքների տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է: Կառավարության եզրակացությունը բացասական է, գործադիրը հանգամանորեն հիմնավորել է նախաձեռնության մերժման պատճառները:
Վերը նշված օրենքների նախա գծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրը համաձայնություն է տվել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ 2015թ. օգոստոսի 2-ից 13-ը կայանալիք համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկաներին հրավիրել է մայիսի 31-ին ժամը 12.30-ին Արտաշատում մասնակցել իր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:

Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՏեղի է ունեցել Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըՄեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալը ապահովեց Ստրանջայի մրցաշարումԻնչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Ամենադիտված