Լենա Նազարյանի «դաղալությունը» Ազգային ժողովի նիստերի դահլիճում
Ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատասխանել իմքայլական պատգամավորների հարցերին: Իսկ ընդդիմությունը չի մասնակցում հանդիպմանը:
Նշենք, որ քննարկման համար պետք էր քվորում, ինչի մասով հանդիպումից առաջ խնդիրներ առաջացան, քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել: Սակայն հարցն ավելի ուշ լուծվեց:
Թե ինչպես, պարզ չէ, եթե նկատի ունենանք, որ քվեարկությունից առաջ Լենա Նազարյանը հորդորեց պատգամավորներին սեղմել նաև գործընկերների կոճակները: