Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են Ղարաբաղի հարցում անակնկալ մատուցել Ռուսաստանին ու Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»:

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է եւ վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին», ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ղարաբաղի օկուպացիայի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնությունը, որը ձեւակերպվեց որպես եռակողմ հայտարարություն, հարցեր է առաջացրել Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մոտ: Հայտարարության հրապարակումից հետո այս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարեցին, որ դեռ պետք է հետեւեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ հետեւանքներ է ունենալու: Միեւնույն ժամանակ, նրանք դրեցին նաեւ Մինսկի խմբի կարգավորման շրջանակում Ղարաբաղի այն տարածքների հարցը, որտեղից տեղահանվել է հայ բնակչությունը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ եռակողմ հայտարարության վերաբերյալ խորհրդակցություններ չեն արել: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տեղյակ պահել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային իրականացվող միջոցառումների մասին: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ անորոշ հղումներ է անում Մինսկի խմբի շրջանակում կարգավորման մասին, սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում Լավրովը հստակ բացառեց Ղարաբաղի որեւէ կարգավիճակի հնարավորությունը, ինչը հակասում է Մինսկի խմբի շրջանակում կարգավորման տրամաբանությանը:

Ռուսաստանը ներկայում փորձում է Ղարաբաղում ներգրավել միջազգային տարբեր կառույցների, մարդասիրական խնդիրների եւ կրոնամշակութային հուշարձանների պահպանման հարցերում: Նկատելի է, որ Մոսկվան ձգտում է միջազգայնորեն լեգիտիմացնել իր հեղինակած եռակողմ փաստաթուղթը, սակայն այդ ուղղությամբ առայժմ հաջողություններ չունի:

Դժվար է ասել՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան լրջորեն կփորձեն վերականգնել իրենց դիրքերը Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ամեն դեպքում, Մինսկի խումբը պաշտոնապես կա, այն ունի միակ մանդատը հարցի կարգավորման համար, եւ սա անկասկած լծակ է միջազգային հարաբերություններում: Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք հանդես են գալիս Ղարաբաղի կարգավիճակի օգտին, կարող են այդ խնդիրը «կախել» Ռուսաստանի ու Թուրքիայի վրա, իսկ ինչ որ պահի նույնիսկ միակողմանի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով Ռուսաստանին ու Թուրքիային:

Եռակողմ հայտարարությունն այդ իմաստով միջազգային լեգիտիմություն չունի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրության պայմաններում, թեեւ հենց այդ հայտարարության դրույթների համաձայն կոնկրետ գործողություններ են արվում, ոչնչացնելով Ղարաբաղի սուբյեկտությունը եւ ամբողջությունը: Սակայն ինքնորոշման իրավունքը մեծ ուժ է, եւ նույնիսկ այդ պայմաններում Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային ակտը բաց է պահելու այդ հարցը եւ դրա համար պատասխանատուների շրջանակը:

Ավելին՝ այստեղ

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք
Ամենադիտված